Բառասկզբում լսվող ը-ն գրվում է ը ղ, մ, ն տառերից առաջ:
Օրինակ
Ընկեր, ընձուղտ, ընկույզ, ըմբիշ, ընկալել և այլն
Բառամիջում ը գրվում է, եթե կա ը-ով սկսվող մասնիկ կամ արմատ և առանձնացնելով կարող ենք այդ արմատը ինքնուրույն օգտագործել
Օրինակ
ընդ մասնիկը (անընդմեջ), ընկեր (խաղընկեր, պարընկեր), ընկալ (դյուրընկալ, հյուրընկալ), ընթաց (սրընթաց, դանդաղընթաց), ընկնել (համընկնել, չընկնել, կընկնի):
Մնացած դեպքերում բառամիջում երկու բաղաձայնների միջև լսվող ը ձայնավորը չի գրվում.
Այս դեպքում ը-ին կկոչենք գաղտնավանկ՝ վանկի մեջ թաքնված:
Բառի մեջ լսվող գաղտնավանկ ը-ն չենք գրում: Այն գրում ենք միայն վանկատման ժամանակկ և տողադարձի՝ եթե դրա անհրաժեշտությունը կա:
Օրինակ
ակնթարթ, անակնկալ, ունկնդրել, առնչվել, գույնզգույն, լուսնկա, հետզհետե, ձեռնտու, մթնկա, մթնշաղ:
Բառավերջում ը հնչյունը գրվում է, եթե արտասանվում է
Օրինակ
տունը, գիրքը, ձյունը, ինը, տասը, դառը, ինքը, ամենքը, ոչ մեկը, ընդամենը, ընդհակառակը:
Հիշի՛ր Մի քանի բառերի սկզբում լսվում է թույլ ը, որը չի գրվում: Դրանք զբ, զգ, շպ, շտ, սպ, ստ, սկ հնչյունախմբերով սկսվող բառերն են. զբաղվել, զգուշանալ, զգալ, շտապել, շպրտել, սպիտակ, սկսել և այլն:
Այս բառերի մեջ ը-ն գրվում է կրկին վանկատման և տողադարձի ժամանակ՝ եթե կարիքը կա
Օրինակ՝
ըզ-բաղ-վել, ըզ-բաղվել, զբաղ-վել
ըզ-գու-շա-նալ, ըզ-գուշանալ, զգու-շանալ, զգուշա-նալ
Առաջադրանք 1 Գրի՛ր բառեր, որոնց մեջ.
Գրվում է բառամիջի ը-ն | Կա գաղտնավանկ ը |
անընկեր | ակնթարթ |
պարընկեր | անակնկալ |
արագընթաց | հետզհետե |
գործընկեր | գույնզգույն |
սրընթած | զսպանակ |
անընդատ | ունկնդրել |
հյուրընկալ | առնչվել |
համընկնել | մթնշաղ |
չընկնել | լուսնկա |
անընդմեջ | |
չըմբռնել | |
Առաջադրանք 2. Վանկատի՛ր և տողադարձի՛ր հետևյալ բառերը
Մըկ-րատ, մըր-ջյուն, թըռ-չել, վը-կա, գըն-դակ, ըզ-բոս-նել, ըշ-տա-պել, ըշ-պար-վել, ըս-կը-սել, ըս-տա-նալ, թըմ-բուկ, թը-վար-կել