Արջեր

d5a1d680d5bbd5a5d680

Գորշ և սպիտակ արջերի մասին անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Բևեռային ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:

Իսկ գորշ արջերը լինում են և’ հարդագույն, և’ շագանակագույն, և’ գրեթե` սև:

Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջերն ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:

Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:

Արջը մեղրի սիրահար է, մեղվի խայթոցից անգամ չի վախենա, միայն թե բերանը քաղցրացնի: Աշնանը գազանը հարկադրված է լինում հոգալու հուսալի ապաստանի մասին, ուր կարելի լինի հանգիստ քնել միչև գարուն:Եվ եթե աշնանն արջը բավականաչափ ճարպ չկուտակի, որջում չի փակվի ու ամբողջ ձմեռ ման կգա չարացած ու սոված: Նման «թափառաշրջիկները» վտանգավոր են: Արջի քունը թեթև է: Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:

Հայաստանի անտառներում ապրում է գորշ արջը: Նրա ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն: Արջը ուտում է խոտ, տերևներ, բույսի արմատներ, միջատներ, թռչուն, ձու և այլն:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր սպիտակ և գորշ արջերի մասին պատմող մեկական նախադասություն։
    Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է:
    Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:
  2. Ինչպիսի՞ն է գորշ արջերի արտաքինը։ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն:
  • ականջները սուր են ու փոքրիկ, դունչը՝ կարճ, թաթերը՝ լայն։
  • ականջները երկար են ու մեծ, դունչը՝ տափակ, թաթերը՝ նեղ

3. Ուշադի՛ր կարդա և ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:
  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ չեն ուտում։ Նրանք սնվում են միայն իրենց որսած կենդանիներով։
  • Գորշ արջերը չեն կարողանում որս անել և սնվում են միայն մեղրով ու անտառային հատապտուղներով։

4. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ պատմվում է, թե մայր արջն ինչպես է խնամում իր քոթոթներին։
Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն:

5. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ լողորդներ են սպիտակ արջերը: Դո՛րս գրիր այդ մասին պատմող հատվածը։
Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար արջերի մասին: 

Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է

7. Ի՞նչ է նշանակում «լույս աշխարհ գալ» դարձվածքը։

լույս աշխարհ գալ-ծնվել

8. Գրի´ր կապույտով ներկված բառերի հականիշները։

արտաքին-ներքին

ամենախոշոր-ամենամանր

հուսալի-անհուսալի

վտանգավոր-անվտանգ

9. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

արջեր, ցեղակիցներ

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Քնել», «խնամել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր:
    Բանաստեղծության մեջ շարժումը ավելի շատ եր քան գույնը։
  2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:
    Ես կօգտագործ էի կանաչ, մոխրագույն, դեղին, կապույտ և երկաթի գույները։
  3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
    Ու անդադար գնում էին՝
    Քշված հողմի կատաղությամբ,
    Իրար կպած ու միասին,
    Երկու սև ամպ, երկու սև ամպ…

    ես մտածում եմ, որ երկու սև ամպերը իրար ընկեր էին ու երբեք իրարից չէին բաժանվում։
  4. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:
    Երկու Ընկեր
  5. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:
    Հողմը ուզում էր բաժանել երկու ամպերին, բայց չէր կարողանում, որովհետև նրանք այնքան ուժեղ էին կպած, որ նրանց հողմի համար անհնար էր իրարից պոկել։

Պինգվիններ

Պինգվինները շատ հետաքրքիր արարածներ են։ Չնայած նրան, որ գիտնականները դրանց դասում են թռչունների շարքը, այս թռչունները բացարձակապես չեն կարողանում թռչել։ Դրա փոխարեն, այս փետրավորները հրաշալի լողում և սուզվում են։ Պինգվինները հիմնականում ապրում են հարավային բևեռում գտնվող Անտարկտիդա մայրցամաքում։ Այս զարմանալի թռչունները բացարձակապես չեն վախենում ուժեղ ցրտից, քանի որ պատշպանված են ճարպի հաստ շերտով և խիտ փետուրներով։ Նույնիսկ ամենախիստ ձնաբքին, երբ քամին փչում է ամենամեծ արագությամբ, պինգվինի վրա փետուր անգամ չի շարժվում։ Ահա թե ինչ ամուր են կպած դրանք պինգվինի մարմնին։

Նրանց փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ: Ամենախոշորը կայսերական պինգվինն է, որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոսյան և Ադելի պինգվիններինը՝ 40–70 սմ: Մարմնի զանգվածը 3–45 կգ է: Ոտքերը կարճ են, հաստ: Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ լողալիս և սուզվելիս նրանք թիավարում են:

Ջրից դեպի ափ կամ սառույցի վրա դուրս են գալիս ոստյուններով: Ցամաքի վրա շարժվում են քայլելով, ձյան վրա՝ սահելով:

Պինգվինները բնադրում են մերձափնյա շրջաններում՝ հսկայական գաղութներով (մինչև 1 մլն պինգվին)։ Որոշ տեսակներ ապրում են փոքր խմբերով, երբեմն՝ միայնակ: Բույնը դնում են ժայռերի ծերպերում, քարերի մեջ, ծառերի արմատների տակ, նաև սառույցի վրա: Ձվերը սովորաբար երկուսն են լինում։ Մինչև ձագերի լույս աշխարհ գալը, արուն դրանք պահում է թաթերի մեջ՝ ծածկելով փորի մաշկային ծալքով:

Պինգվինն անչափ հոգատար ու քնքուշ է իր ձագերի նկատմամբ: Ձագերն իրենց կյանքի առաջին իսկ պահից կարող են ապրել սառույցի վրա: Սկզբում նրանց մարմինը ծածկված է լինում աղվամազով, այդ պատճառով չեն կարողանում լողալ ու ձուկ որսալ: Ուստի ձագերին կերակրում են ծնողները:

Պինգվինները սնվում են հիմնականում ձկներով, փափկամարմիններով և խեցգետիններով: Երբ ձագերը մեծանում են, տարեց պինգվիններից մեկը դառնում է նրանց լողի «ուսուցիչը»:

Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը:

Առաջադրանքներ

1 Ինչո՞ւ են գիտնականները պինգվիններին դասում թռչունների շարքը։ Տեքստից դո’ւրս գրիր այդ հիմնավորումը հաստատող մեկ փաստ։

Պինգվիները համարվում են թռչուն, քանի որ նրանք պատված են փետուրներով և նրանք ձու են ածում։

2 Որտե՞ղ են ապրում պինգվինները։ Նշի՛ր ճիշտ պատասխանը

  • Հարավային բևեռում գտնվող Անտարկտիդա մայրցամաքում
  • Հյուսիսային բևեռում
  • Արևադարձային անտառներում
  • Հարավային Ամերիկա մայրցամաքում

3 Որո՞նք են ամենախոշոր պինգվինները և որքա՞ն է դրանց չափը։ Տեքստից դո՛ւրս գրիր այս մասին պատմող հատվածը։

Ամենախոշորը կայսերական պինգվինն է, որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է

4 Ինչպե՞ս են պինգվինները տեղաշարժվում սառույցի, ցամաքի և ձյան վրա։

Ջրից դեպի ափ կամ սառույցի վրա դուրս են գալիս ոստյուններով: Ցամաքի վրա շարժվում են քայլելով, ձյան վրա՝ սահելով:

Որտե՞ղ են բնադրում նրանք։ Ընդգծի՛ր միակ սխալ պատասխանը։

  • ժայռերի ծերպերին
  • մերձափնյա շրջաններում
  • սառույցի վրա
  • ջրի տակ
  • ծառի արմատների տակ
  • քարերի մեջ

6 Տեքստից դուրս գրի՛ր պինգվին ծնողների մասին պատմող հատվածները։

Մինչև ձագերի լույս աշխարհ գալը, արուն դրանք պահում է թաթերի մեջ՝ ծածկելով փորի մաշկային ծալքով: Պինգվինն անչափ հոգատար ու քնքուշ է իր ձագերի նկատմամբ:

7 Գտի՛ր տեքստում կապույտով ընդգծված բառերի հականիշները։

հարավային-հյուսիսային

ամուր-թույլ

կարճ-երկար

փոքր-մեծ

8  Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

թռչուններ, փետուրներ

9 Տեքստից դո՛ւրս գրի՛ր պինգվիններին բնութագրող 2-4 բառ։

փետրավոր, սպիտակ, քնքուշ, թռչուն։

10 Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «հրաշալի», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն

Հովհաննես Թումանյան «Համերգ»

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

մռայռ-մութ, ամպամած

ժիր-աշխույժ

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ փըրփուրը բերնին։ փոխաբերություն

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին համեմատություն

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։ ինձ դուր է գալիս այս հատվածի համեմատությունը։

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

Ժայռը մռայլ և գետակը ժիր։

ժայռը իմ կարծիքով ուժեղ, գետակը արագ

  • ըստ բանաստեղծության
  •  ըստ քո բնորոշման

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

բանաստեղծությունը վտակի մասին է, ինչպես է հոսում ինչ ձայն է հանում։

6. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Անհնազանդների գլուխները կթռչեն։

Advertisement

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՛, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել․ ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։

Առաջադրանքներ՝

  • Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք:
  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:
  • Բնութագրեք Հասանին:

դերվիշ- Մահմեդականների թափառական կրոնավոր

կարպետ- գորգ

զվարճաալ-ուրախ ժամանակ անցկացնել

փինաչի-չուստեր եմ կարկատում

մունետիկ- Թագավորի հրամանը հայտնող

բիզ- ասեղ

վզակոթ-վզի հետևը

տիկեր- ոչխարի կաշվից պատրաստված տոպրակ

խոնարհություն- խոնարհ արմատ, ություն վերջածանց

տանտեր- տուն ու տեր

անպակաս-ան նախածանց, պակաս արմատ

Անհնազանդ- ան նախածանց, հնազանդ արմատ

կեսգիշեր-կես արմատ, գիշեր արմատ

ջրկիր ջուր արմատ, կրել արմատ

Հասանը միշտ ուրախ է, Հասանը չի հանձնվում ու չի լացում։

Դ

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը։ — Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։

— Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։

— Թագավորի հրամանով հետևիր մեզ։

Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա՛, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։

Գնաց, մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։

— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի, է՛․ երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Ի՜նչ ես ասում։

— Աստված վկա։

— Եվ երևի շատ փող է տվել․․․

— Չէ՜, ինչ փող․ մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։

— Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ․ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

— Հա՛, հա՛, հա՛,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը, ի՞նչ ես անելու։

— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է․ չե՞ս կարող մի լավ բան ասել․․․

Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամ բողջ գիշերը չկարողացավ քնի։

Ե

Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,― պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում․ հրամայի մի ուրիշը կտրի․․․

— Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ․․․

Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք․

— Տեր աստված, արդարն ու մեղավորը ղու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը․․․

Ասավ, դուրս քաշեց թուրը․․․ Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորցնի ուրախ ապրել աշխարհքում։

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրել, բառարանի օգնությամբ բացատրել, սովորել Ա-Դ հատվածների բոլոր բառերի իմաստները:
  2. Գտնել տեքստում և բացատրել հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ 

դերվիշի շոր մտած-դերվիշի շոր հագած

ածել

բարեմաղթել– բարի բան ցանկանալ

սիրտը երկյուղ ընկնել– վախենալ

չնչին-քիչ

ապրուստ ապրելու համար ուտելիք

խուլ փողոց,

ճամփա դնել,

ընթրիքի շուրջ բոլորոծ