ը-ի մասին

Բառասկզբում լսվող ը-ն գրվում է  ը  ղ, մ, ն  տառերից առաջ:

 Օրինակ

Ընկեր, ընձուղտ, ընկույզ, ըմբիշ, ընկալել և այլն

Բառամիջում ը գրվում է, եթե կա  ը-ով սկսվող մասնիկ  կամ արմատ և առանձնացնելով կարող ենք այդ արմատը ինքնուրույն օգտագործել

Օրինակ

ընդ մասնիկը (անընդմեջ), ընկեր (խաղընկեր, պարընկեր),  ընկալ  (դյուրընկալ,   հյուրընկալ), ընթաց (սրընթաց, դանդաղընթաց), ընկնել (համընկնել,  չընկնել, կընկնի):

 Մնացած դեպքերում բառամիջում երկու բաղաձայնների միջև լսվող ը ձայնավորը չի գրվում.

Այս դեպքում ը-ին կկոչենք գաղտնավանկ՝ վանկի մեջ թաքնված:

 Բառի մեջ լսվող գաղտնավանկ ը-ն չենք գրում: Այն գրում ենք միայն վանկատման ժամանակկ և տողադարձի՝ եթե դրա անհրաժեշտությունը կա:

Օրինակ

ակնթարթ, անակնկալ, ունկնդրել, առնչվել, գույնզգույն, լուսնկա, հետզհետե, ձեռնտու, մթնկա, մթնշաղ:

 Բառավերջում ը հնչյունը գրվում է, եթե արտասանվում է

Օրինակ

տունը, գիրքը, ձյունը, ինը, տասը, դառը, ինքը, ամենքը, ոչ մեկը, ընդամենը, ընդհակառակը:

Հիշի՛ր Մի քանի բառերի սկզբում լսվում է թույլ ը, որը  չի գրվում: Դրանք  զբ, զգ, շպ, շտ, սպ, ստ, սկ հնչյունախմբերով սկսվող բառերն են. զբաղվել, զգուշանալ, զգալ, շտապել, շպրտել,  սպիտակ, սկսել և այլն:

Այս բառերի մեջ ը-ն գրվում է կրկին վանկատման և տողադարձի ժամանակ՝ եթե կարիքը կա

Օրինակ՝

ըզ-բաղ-վել, ըզ-բաղվել, զբաղ-վել

ըզ-գու-շա-նալ, ըզ-գուշանալ, զգու-շանալ, զգուշա-նալ

Առաջադրանք 1 Գրի՛ր բառեր, որոնց մեջ.

Գրվում է բառամիջի ը-նԿա գաղտնավանկ ը
անընկերակնթարթ
պարընկերանակնկալ
արագընթացհետզհետե
գործընկերգույնզգույն
սրընթածզսպանակ
անընդատունկնդրել
հյուրընկալառնչվել
համընկնելմթնշաղ
չընկնելլուսնկա
անընդմեջ 
չըմբռնել 
  

Առաջադրանք 2. Վանկատի՛ր և տողադարձի՛ր հետևյալ բառերը

Մըկ-րատ, մըր-ջյուն, թըռ-չել, վը-կա, գըն-դակ, ըզ-բոս-նել, ըշ-տա-պել, ըշ-պար-վել, ըս-կը-սել, ըս-տա-նալ, թըմ-բուկ, թը-վար-կել

տանը ապրող զատիկը

Լինում է չի լինում մի զատիկ է լինում այդ զատիկը ընկերներ ուներ նա շատ ուրախ էր, մի օրել զատիկը ուզում էր նրա ընկերների հետ ճանփորթել նա գնաց իր ընկերներին մոտ ու ասեց իր ընկերներին եկեք ճանփորթենք նրանք գնացին ու տեսան սիրուն