Ընձուղտներ

 Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։ նրանք ապրում են Աֆրիկայում։
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ բոլորը գալիսեն նրա մոտ տեսնել նրան։
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ ինչքան մուգ է նրա նախշերը այդքան ծեր է։
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ որվա ընթացքում
  1. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նրա ծարավը

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից,․․․․․

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Բարին որ չլիներ չարն

Գործը վաղվան մնաց,

չարն աշխարհը կքանդեր։

իմացիր՝ կորավ -գնաց։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր։
    Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: 

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։ 1 միավոր

11, 50, 55, 6, 1, 11, 20, 35:

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։  1 միավոր յուրահատուկ-առանձնահատուկ,
վեճ-կռիվ, հպվել-դիպչել, նվազել-պակասել, քչանալ

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

․․․․ այգի

․․․․․ կենդանի

․․․ ընձուղտ

․․․ մարդ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր
  2. Բացատրի՛ր «կրակի հետ խաղալ» և «ձեռք քաշել» դարձվածքները։ «կրակ» կամ «ձեռք» բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։ 1 միավոր

Share this:

1)Լրացրու նախադասությունը.  Անհայտ ․․․ գտնելու համար պետք է նվազելիից հանել տարբերությունը։

  1. Հանելին
  2. Բաժանելին
  3. Նվազելին
  4. Գումարելին

 2)Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 10, 20, 410, 570, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103

4) 265, 112, 99, 89, 0

3)3455 > 34*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

1) 6

2) 7

3) 8

4) 4

5) 5

4)Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

1

10

2

100

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 7 է, թերի քանորդը՝ 6, մնացորդը՝ 4։ 7×6+4=46

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 25-ի բաժանելիս։ 24

7) Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 6-ի և  8-ի։ 24

8) Գտիր 24 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը 24 1

9) Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:

10) Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 17 է։

11) Քառակուսու պարագիծը 28 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։

12) Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1

15112

ՈՒղտը

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ ր փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

  1. հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։ 1 միավոր
  2. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

․․․․ բուրդ

․․․․․ կենդանի

․․․ ուղտ

․․․ եղանակ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր
  2. Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։ 1 միավոր

Գոյական

Գոյական

Կարդա՛ և իմացի՛ր:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Գոյականները  ցույց են տալիս անձ կամ իր:

Առարկա ասելով հասկանում ենք՝

1.իրեր, oրինակ՝  պատաթոռծաղիկ,

  2կենդանիներ, oրինակ՝արջկրիա,

  3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանքամպրոպ և այլն,

  4.անձինք, oրինակ՝ մարդաղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝դերասանորսորդդարբինտնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞րո՞վովքե՞ր հարցերին:

Անձ ցույց տվող գոյականները վերաբերում են միայն մարդկանց և պատասխանում են ո՞վովքե՞ր հարցերին: Օրինակ՝ տղաԴավիթհայթոռնիկընկերհայրիկՄհերբռնցքամարտիկվարորդորսորդֆուտբոլասեր:

Իր ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞ր հարցերին:

Իր ցույց տվող գոյականներին են պատկանում նաև այնպիսի բառեր, որոնց ցույց տված առարկաները հնարավոր չէ շոշափել, այլ կարելի է միայն զգալ: Օրինակ՝ ընկերներ և ընկերություն բառերը գոյականներ են: Նույնպիսի գոյականներ են մանկությունուսումհամբերությունբախտմայրությունհիացմունք և շատ ուրիշ բառեր:

Ությունում ածանցով բառերը գոյականներ են:

Առաջադրանքներ:

  1. Խմբավորի՛ր:

Գունդ, գնդապետ, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, կառք, կառապան, վաճառական, վաճառասեղան, ուղի, ուղևոր,հնդիկ, հնդկահավ, վերելք, վիրաբույժ, դերձակ, հացահատիկ, հացթուխ, խոհարար, խոհանոց, լուր, լրագիր, լրագրող, հետք, հետախույզ, օձ, օձիք:

Անձ ցույց տվող գոյականներԻր ցույց տվող գոյականներ
 գնդապետ Գունդ
 եգիպտացի եգիպտացորեն
 թզուկ թիզ
 կառապանկառք
 վաճառական վաճառասեղան
 ուղևոր ուղի
 հնդիկ հնդկահավ
  1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականները:

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

 Ինչպե՞ս կասես մեկ բառով: Որոշի՛ր, թե կազմածդ գոյականներից յուրաքանչյուրը ցույց է տալիս ի՞ր, թե՞ անձ:

Փոքր նավ –նավակ

Ռազմական նավ –ռազմանավ

Նավի հրամանատար –նավապետ

Մարդ, որը վարում է նավը –նավավար

Նավ, որը լողում է ջրի խորքերում –սուզանավ

Նավի վրա ծառայող մարդիկ –նավաստի

Նավերի հանգստավայր –նավահանգիստ

  1. Յուրաքանչյուր բառից կազմի՛ր երկուական գոյական, որոնցից մեկը ցույց տա իր, մյուսը՝ անձ: Օրինակ՝ քար – քարհանք — քարտաշ

Օդ, օդապարիկ, օդանավ տոմս, տոմսեր տոմսարկղ ժամ, ժամացույց ժամանակ փոստ, փոստատար լող, լողավազան լողորդ քաղաք քաղաքապետ քաղաքապետարան:

  1. «Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ»բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-Մանկիկը մայրը զավակը որդին առյուծը
Ի՞նչ-մանկությունը գագաթը

  1. Խմբավորի՛ր իմաստով մոտ բառերը՝ հոմանիշները:
սարսափհարձակում
ավարտտառապանք
գրոհբույր
տանջանքահ
հոտվճիռ
որոշումվերջ
բողոքհամբավ
ցավգանգատ
հռչակկսկիծ
  1. Խմբավորի՛ր շոշափելի և ոչ շոշափելի առարկաներ ցույց տվող գոյականները:

Երազ, երշիկ, հույս, հյուս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, հաց, կարոտ, քար, արձագանք, թմբուկ, բնավորություն:

Շոշափելի գոյականներՈչ շոշափելի գոյականներ
երշիկԵրազ
հյուսհույս
վերարկուկասկած
հացպատիվ
քարճաշակ
թմբուկկարոտ
թմբուkարձագանք
բնավորություն
  1. Խմբավորի՛ր հականիշները:
սկիզբօգուտ
հարգանքներում
վնասխավար
հաղթահարելվերջ
լույսպարտություն
պատիժարհամարհանք

 Կարդա՛ և իմացի՛ր:

Հատուկ և հասարակ անուններ

Հատուկ անունները տրվում են միևնույն տեսակի առարկաները մեկը մյուսից տարբերելու համար: Հատուկ անուններ ունեն նաև գործարաններն ու հիմնարկները, գրական երկերը, թերթերն ու ամսագրերը:

Հատուկ անունները գրվում են մեծատառով՝ Եվրոպա, Աֆրիկա, Գերմանիա, Լոնդոն, Նեղոս և այլն:

Երկու և ավելի բառերից կազմված հատուկ անունները ճիշտ գրելու համար պետք է հիշել.

Առաջին բառը միշտ գրվում է մեծատառով՝ Սևանա լիճ, Արարատյան դաշտավայր, Կարմիր ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:

Մարդկանց տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատառով՝ Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Սեբաստացի և այլն:

Պետություններին տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատոռվ՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն և այլն:

Առաջադրանքներ

  1. Շարքից առանձնացրու հատուկ գոյականները:

մարդ, Վարդուհի, Արագած, սեղան, սար, Երևան, մայրիկ, թագավոր, թագավորություն, Հովհաննես Թումանյան:

  1. Գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյական։
    Գայանե, Մասիս, Սիս, Լենա, Արամայիս։
    սեղան, աթոռ, կով, լեզու, ճանճ։
  2. Գրիր անձ և իր ցույց տվող 10-ական գոյական։

 13. Խմբավորի՛ր հատուկ անուններն ըստ օրինակի:

Օշական, Գառնի, Բյուրական — գյուղ

Արաքս, Վանաձոր, Աղայան, Սյունիք, Դեբեդ, Կոտայք, Աղստև, Թումանյան, Տավուշ, Երևան, Հրազդան, Կապան, Որոտան, Խնկոյան, Դիլիջան, Արփա, Գյումրի:

Քաղաք –

Գրող –

Մարզ –

Գետ —

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Լույս- Լուսիկ

Շող, գառ, թագ, նազ, վարս, վարդ, սաթ, լուսին, խաչ:

  1. Յուրաքանչյուր բառով կազմի՛ր երկուական նախադասություն, որոնցից մեկում այն հանդես գա որպես հասարակ, մյուսում՝ հատուկ անուն:

Արփի, վահան, աղավնի, մանուկ

Կարդա՛ և իմացի՛ր:

Գոյականի թիվը

Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա և պատասխանում է ո՞վ, ի՞նչ հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ և պատասխանում է ովքե՞ր, ինչե՞ր հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ մասնիկներով:

Միավանկ գոյականների հոգնակին կազմվում է եր մասնիկով:

Աչք –աչքեր

Սագ –սագեր

Տանձ – տանձեր

Երգ – երգեր

Գորգ – գորգեր

Բացառություն են կազմում մարդ և կին միավանկ բառերը:

Մարդ – մարդիկ

Կին – կանայք

Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է ներ մասնիկով:

Նամակ – նամակներ

Ասեղ – ասեղներ

Այգի – այգիներ

Ձմերուկ – ձմերուկներ

Ն տառով վերջացող բազմավանկ գոյականների հոգնակի թիվը գրվում է կրկնակի ն-ով (նն), քանի որ բառավերջի ն-ին ավելանում է ներ մասնիկը:

Սեղան – սեղաններ

Հին հայերենում կան միավանկ գոյականներ, որոնք բառավերջում ունեցել են ն հնչյունը: Այդ բառերի հոգնակի թիվը կազմելիս ն հնչյունը վերականգնվում է:

Ձուկ (ն) – ձկներ

Դուռ (ն) – դռներ

թոռ (ն) – թոռներ

լեռ (ն) – լեռներ

գառ (ն) – գառներ

Կան գոյականներորոնք հոգնակի թիվ չունեն:

Ձյուննավթեղյամհրճվանքգրագիտությունվազքնկարչություն….

Առաջադրանքներ

  1. Տրվածբառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ։

պարան, սեղան, սիրտ, շուն, գիրք, դասարան, գետ, բառարան

16․ Դուրս գրի՛ր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրո՛ւ հոգնակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

14․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի և խմբավորի՛ր:

Դաս, գրիչ, լուր, քար, վագր, տղա, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, աչք:

եր-ով վերջացողներ-

ներ-ով վերջացողներ-

  1. Կազմի՛ր գոյականների հոգնակին:

Տառ –

Գառ –

Գառնուկ –

Բառ –

լեռ –

ժայռ –

ձեռք –

ձեռնոց –

հարս –

խոտ –

ոտք –

մուկ –

ձուկ –

ձմերուկ –

արմատ –

թոռ –

աթոռ –

դուռ –

Կարդա՛ և իմացի՛ր:

Նախադասության մեջ գոյականը կարող է հանդես գալ տարբեր ձևերով: Գոյականի փոփոխությունը նախադասության մեջ կոչվում է հոլովում:

Գոյականի անփոփոխ ձևը նրա ուղիղ ձևն է:

Գոյականի թեք ձևերը նրա փոփոխված ձևերն են:

Ը և ն վերջավորությունները գոյականի ձևը չեն փոխում:

Առաջադրանքներ

  1. Գոյականի թեք ձևերը դարձրո՛ւ ուղիղ:

Երկնքի, ծերունու, տան, քրոջ, տարվա, առվի, խմբում, սրտից, մոր, ծաղկով, փշատենու, գարնան, մանկության, տիրոջ, շարժման, թփի:

  1. Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Պապիկի ( այգի) աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։

Պապիկը ( աղբյուր) սառը ջուր խմեց։

Պապիկը անչափ սիրում է իր ( թոռնիկներ):

19․ Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Արագած ( լեռ) քառագագաթ է։

Արագած լեռը կոչվել է Արա ( թագավոր) անունով։

Արագածի ( լանջեր) հոսում են սառնորակ աղբյուրներ

Թեստ 1

  1. Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների գումարին:
  2. 9760      2) 9076       3) 9670                   4) 9706          5) 97760:
  3. Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք   0-ով:
  4. 9-ով      2) 90-ով       3) 999-ով                 4) 99-ով         5) 900-ով:
  5. Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը
  6. կմեծանա 11-ով           2) կփոքրանա 11-ով          3) կմեծանա 5-ով                          4) կփոքրանա 5-ով            5) կմնա նույնը:
  7. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:

                      1) 5          2) 6          3) 12         4) 7            4) 10:

  • 8․ Ընտրիր այն թվանշանը, որը 5075< 50*5 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով անհավասարությունը ճիշտ լինի:

       1)8            2) 0              3) 5              4) 4              5) 6

  • 9.  Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են  աճման   կարգով: 

                2) 78427, 62436, 5319, 4626            

                3) 78427, 62436, 4626, 5319

                4) 4626, 5319, 62436, 78427

                5) 40346, 39999, 39998, 29999

  •   

ժամը րոպեներով արտահայտած կլինի

  • 12          2) 6              3) 20            4) 30            5) 4:
  • 11.  5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
  • 1)3550                2) 5530        3) 5035         4) 5553        5) 5350:
  • 12. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:
  • 26          2) 18            3) 9              4) 30            5) 36:
  • 13.  Գծագրում ներկված է պատկերի
  •     մաը     2) մասը                3) մասը              6/9                    4) մասը                5) մասը:

15. 904 և 14 թվերի տարբերությունը փոքրացրու 10 անգամ: 89

16. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը: 15

           17. 39-ի և 6-ի արտադրալից հանիր 105-ի և 3-ի քանորդը: 139

18. AC հատվածի   երկարությունը 6սմ 7մմ է,  BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  AB  հատվածի   երկարությունը միլիմետրերով: 151mm

19. Հաշվիր   3900+( 2100:3-12×50)  արտահայտության արժեքը:4000

20. Ուղղանկյան մի կողմը 6սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կրկնակին է: Գտիր այն քառակուսու կողմը, որի պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին:9

Կոտորակներ

Պիցան բաժանված է 8 հավասար մասերի:

p8.png
пица2.png

Յուրաքանչյուր կտորը կազմում է պիցայի 1/8 մասը: 

pizza2.png  Արմենը կերավ երեք կտոր, որը պիցայի 3/8-րդ մասն է:

Այս տեսքի՝ 3/8 գրառումը անվանում են կոտորակ:

Կոտորակի մեջ գիծն անվանում են կոտորակի գիծ:

Կոտորակի գծից վերև գրված թիվն անվանում են համարիչ:

Կոտորակի գծից ներքև գրված թիվն անվանում են հայտարար:

3/8 կոտորակի հայտարարը՝  8-ը ցույց է տալիս, թե քանի մասի է բաժանված պիցան, իսկ համարիչը՝ 3-ը ցույց է տալիս, թե քանի այդպիսի մաս էր կերել Արմենը:

Հայտարարը ցույց է տալիս, թե քանի՞ մաս կա, իսկ համարիչը, թե դրանցից քանի՞սն են վերցված:

Որոշեք, թե շոկոլադի ո՞ր մասն է բացակայում:

Օրինակ

շոկկկ.png

Լուծում: Շոկոլադի սալիկը բաժանված է 24 հավասար մասերի՝ 5-ը բացակայում են:

Պատասխան՝ բացակայում է շոկոլադի սալիկի 5/24-րդ մասը:  

Տեսանյութը այստեղ

Առաջադրանքներ դասարանում

Կատարել դասագրքից 926-928 առաջադրանքները

Լրացուցիչ աշխատանք

Կատարել դասագրքից 930, 931 առաջադրանքները

Ծաղիկների երգը

Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.
Արևը.

— Սիրո՛ւն աղջիկ, ի՞նչ ղըրկեմ քեզ։
Աղջիկը.
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։
Արևը.
— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ:
Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,

Շո՜ւտ, դեպի լո՜ւս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցե՛ք
Ու կանչեցե՛ք

Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին։
Ջրերը.
— Վո՛ւշ-վո՛ւշ, վո՛ւշ-վո՛ւշ,
Էս ինչքան, ուշ…
Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,

Քանի՞ քընեք, վե՜ր կացեք, վե՛ր:
Ծաղիկները,
— Բարև՜, բարև՜, կարմի՛ր արև,

Ա՜խ, ի՜նչ լավ է դեպի վերև–
Աղա՜տ, լո՜ւյս, տա՜ք,
Կապո՜ւյտ, հըստա՜կ…
Արևը.
— Սիրո՞ւմ եք ինձ…
Ծաղիկները
— Ա՜խ, էնպես եմ սիրում,

էնպե՜ս,
Էլ առանց քեզ չե՛մ ապրիլ ես…
— Ես քեզ հետ եմ, ուր որ գընաս…
— Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս…
 

  1. Տեղադրի՛ր ի՞նչ կամ ինչո՞ւ հարցում արտահայտղ բառերը:

ինչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
ինչու իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ինչ եմ արել։

  1. Կարդա՛ Հովհ. Թումանյանի «Մանուկն ու ջուրը» բանաստեղծությունը, գտի՛ր հարցական ու պատմողական նախադասությունները:

 Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

— Ես էն սարեն կուգամ մըթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։

Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

-Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր, մեջն այգեպան։

  1. Գտի՛ր բացականչություն արտահայտող բառերը և դի՛ր բացականչական նշանը:

Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս
Մարդու հանգիստ չի տալիս:

Ա՛խ, ի՛նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՛շ-անու՛շ:

Վա՛յ, մայրիկ ջան, տես,
Բակն ու դուռը լի
Ինչքա՛ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Ձոն մայրիկին

Լույսի պես փայլում ես, մայրիկս, դու աննման ես, ինձ ես սիրում,

Ու ամեն ինչ անում ես ինձ համար, ու ես էլ քեզ եմ շատ սիրում,

Սրտիս մեջ դու ես հնչում, ոնց որ իմ սրտի մեջ ապրում ես դու,

Իմ համար հրեշտակ ես դու, երազումս քեզ եմ տեսնում, երազումս էլ ես դու հնչում,

Նայում եմ քեզ ու հիանում, դու իմ համար ամեն ինչ ես,

Եվ իմ մեծ սրտում քեզ եմ պահում, որ տեսնես ինչ եմ գրել քեզ։

73÷3=24

82÷3=27 1մն.

835÷4=208 3մն.

820÷4=205

95÷5=19

132÷5=26 2մն

534÷6=89

940÷6=156 4մն

10÷5=2

11÷5=2 1մն

19÷5=3 4մն

279÷100=2

548÷10=54 8մն

2579÷100=2 579մն

3800÷1000=3 8մն

22000÷1000=22

708÷100=7 8մն

2402÷100=24 2մն

տնային աշխատանք 20 հատ

Մարտիրոս Սարյան

Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։
Նրա հայտնի նկարներն են <<Ջրհորի մոտ, շոգ օր>>, <<ամառային տապ, վազող շուն>>, <<ծովափին։ սֆինքս>> <<Քայլող կինը>>։

Հայտնի մարդկանցից Նարտիրոս Նարյանը նկարել է Ավետիք Իսահակյանին, Եղիշե Չարենցին, Հովհաննես Թումանյանին, Հրաչյա Աճառյանին (լեզվաբան), Հովսեփ Օրբելիին (հնագետ), Վիկտոր Համբարձումյանին (աստղաֆիզիկոս) և այլ հայտնի մարդկանց։