1 Հայկը ունի 16000 դրամ, Հենրին 2 անգամ շատ։ Քանի՞ դրամ ունի Հենրին։

Խնդրի պայմանն է՝ Հայկը ունի 16000 դրամ, Հենրին 2 անգամ շատ։ Քանի՞ դրամ ունի Հենրին։

խնդրի պահանջն է՝ հաշվել թե ինչքա՞ն փող ունի Հենրին։

լուծում 16000×2=32000

պատասխան 32000

2 3-րդ դասարանցիները գնացին կենդանաբանական այգի։ Այնտեղ տեսան 2 արջ, 2 օձ, 2 սկյուռիկ, 5 արծիվ։ քանի՞ կենդանի տեսան երեխաները։

Խնդրի պայմանն է՝ կենդանաբանական այգում երեխաները տեսան 2 արջ, 2 օձ, 2 սկյուռիկ, 5 արծիվ։

խնդրի պահանջն է՝ հաշվել թե քանի կենդանի տեսան երեխաները։

լուծում 2+2+2+5=11

պատասխան 11

3 Իմ ընկերները ու ես պատրաստեցինք ինքնաթիռներ։ Ալենը 3 հատ, Հայկը 4 հատ, Շավարշը 2 անգամ շատ քան Ալենը, ես 3-ով ավել քան Հայկը։ Քանի՞ ինքնաթիռ սարքեցին բոլոր տղաները միասին։

Խնդրի պայմանը՝ տղաները պատրաստեցին ինքնաթիռներ։ Ալենը 3 հատ, Հայկը 4 հատ, Շավարշը 2 անգամ շատ քան Ալենը, ես 2-ով ավել քան Հայկը։

Խնդրի պահանջը՝ հաշվել բոլորը միասին քանի ինքնաթիռ պատրաստեցին։

Լուծում

3×2=6 Շավարշ՝ 6

4+3=7 Հենրի՝ 7

3+4+6+7=20

Պատասխան՝ 20

4 ես ու Ալենը պիտի սարքենք 32 հատ աստղ, մենք դրանից 4 անգամ պակաս սարքեցինք։ Քանի՞ աստղ սարքեցինք։

Խնդրի պայման՝ պիտի սարքենք 32 հատ աստղ, մենք դրանից 4 անգամ պակաս պատրաստեցինք։

Խնդրի պահանջ՝ հաշվենք թե քանի աստղ սարքեցինք։

Լուծում 32:4=8

Պատասխան 8

5 Իմ մայրիկը տվեց 20 տիպ, ես ունեի 10 անգամ պակաս։ Քանի՞ տիպեր ունեցա։

Խնդրի պայման՝ մայրիկը տվեց 20 տիպ, ես ունեի 10 անգամ պակաս։

Խնդրի պահանջ՝ հաշվել թե քանի տիպ ունեցա

Լուծում 20:10+20=22

Պատասխան 22

մայրենի

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Հովհաննես Թումանյան

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանք 1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկա.

Գրի՛ր այստեղ՝ լույս, զանգեր, աշխարհք, հովիտ, առու, քամի, կռունկ, երամ, կաքավ, տաղ, քար, հարս, աղջիկ, հանդ, ծաղկանց, բուրմունք։

Առաջադրանք 2. . Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք ցույց են տալիս գործողություն

Գրի՛ր այստեղ՝ զարկին, բացվեց, խոխոջել, շնկշնկալ, եկավ, կապել, կարդալ, ելան։

Առաջադրանք 3. Գրի՛ր համապատասխան հարցը. Օրինակ՝ գետ-ի՞նչ, մտածել-ի՞նչ անել

Գետ- ի՞նչ

Հոսել- ի՞նչ անել

Մուտքագրել- ի՞նչ անել

Համակարգիչ- ի՞նչ

Պար- ի՞նչ

Պարել- ի՞նչ անել

Պարերգ- ի՞նչ

Թռչուն- ի՞նչ

Թրջել- ի՞նչ անել

Թռչել- ի՞նչ անել

Աչք- ի՞նչ

Տեսնել- ի՞նչ անել

Առաջադրանք 4. Առաջին տողի բառերը համապատասխանեցրու երկրորդ տողի բառերին, գրիր՝ ով ինչ է անում

  1. Աքաղաղ, խոզ, կով, այծ, առյուծ, հավ, կատու, շուն, օձ
  2. Սողալ, մկկալ, հաչել, բառաչել, մլավել, մռնչալ, խռխռալ, ծուղրուղու կանչել, կչկչալ,

Աքաղաղ ծուղրուղու

Խոզ խռխռալ

Կով բառաչել

Այծ մկկալ

Առյուծ մռնչալ

Հավ կչկչալ

Կատու մլավել

Շուն հաչել

Օձ սողալ