Աշուն

Համո Սահյան

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:
  2. Վերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար:
  3. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին թերթերը, առվակը, խարույկը, տանձենին:
  4. Պատմի՛ր աշնան մասին՝ օգտագործելով բանաստեղծության բառերն ու արտահայտությունները:
  5. Քամին ի՞նչ գործ է ճարել, որ այդքան ուրախ է:
  1. Ինձ դուր է եկել երկրորդ քառատողը, նկարը՝ այստեղ
  2. Աշնան օրեր, Բարդին ու առվակը, Ծեր տանձենին, Աշնան քամին
  3. Դեղին թերթեր, կապուտակ առվակ, կարմին խարույկ, ծեր տանձենի։
  4. Աշուն է եկել։ Արագիլներն ու կռունկները չվում են տաք երկրներ։ Անտառում բոլոր ծառերը փոխել են իրենց գույները։ Բարդու տերևները դարձել են դեղին, իսկ տանձենու տերևները` կրակի պես կարմիր։ Ուրախ քամին իր համար գործ է գտել ու խաղում է ծառերի գունավոր տերևներով։
  5. Քամին թափում էր ծառերի տերևները։

One thought on “Աշուն

  • September 26, 2022 at 7:47 am
    Permalink

    կեցցե՛ս

    Reply

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *