Աշուն

Համո Սահյան

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:
  2. Վերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար:
  3. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին թերթերը, առվակը, խարույկը, տանձենին:
  4. Պատմի՛ր աշնան մասին՝ օգտագործելով բանաստեղծության բառերն ու արտահայտությունները:
  5. Քամին ի՞նչ գործ է ճարել, որ այդքան ուրախ է:
  1. Ինձ դուր է եկել երկրորդ քառատողը, նկարը՝ այստեղ
  2. Աշնան օրեր, Բարդին ու առվակը, Ծեր տանձենին, Աշնան քամին
  3. Դեղին թերթեր, կապուտակ առվակ, կարմին խարույկ, ծեր տանձենի։
  4. Աշուն է եկել։ Արագիլներն ու կռունկները չվում են տաք երկրներ։ Անտառում բոլոր ծառերը փոխել են իրենց գույները։ Բարդու տերևները դարձել են դեղին, իսկ տանձենու տերևները` կրակի պես կարմիր։ Ուրախ քամին իր համար գործ է գտել ու խաղում է ծառերի գունավոր տերևներով։
  5. Քամին թափում էր ծառերի տերևները։

Մանուկն ու ջուրը

Հովհաննես Թումանյան

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,

Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր հետևյալ բառերի

Ա. հոմանիշները

մանուկ – երեխա

դալար – կանաչ

Բ.  հականիշները

 ժիր – հանգիստ

 պաղ – տաք

  • Որտեղի՞ց է հոսում առվակը:  Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:

Ամպոտ սարեն ուրախ ձենով

— Ես էն սարեն կուգամ մթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

  • Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:

Նկար