մայրենի

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Հովհաննես Թումանյան

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանք 1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկա.

Գրի՛ր այստեղ՝ լույս, զանգեր, աշխարհք, հովիտ, առու, քամի, կռունկ, երամ, կաքավ, տաղ, քար, հարս, աղջիկ, հանդ, ծաղկանց, բուրմունք։

Առաջադրանք 2. . Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք ցույց են տալիս գործողություն

Գրի՛ր այստեղ՝ զարկին, բացվեց, խոխոջել, շնկշնկալ, եկավ, կապել, կարդալ, ելան։

Առաջադրանք 3. Գրի՛ր համապատասխան հարցը. Օրինակ՝ գետ-ի՞նչ, մտածել-ի՞նչ անել

Գետ- ի՞նչ

Հոսել- ի՞նչ անել

Մուտքագրել- ի՞նչ անել

Համակարգիչ- ի՞նչ

Պար- ի՞նչ

Պարել- ի՞նչ անել

Պարերգ- ի՞նչ

Թռչուն- ի՞նչ

Թրջել- ի՞նչ անել

Թռչել- ի՞նչ անել

Աչք- ի՞նչ

Տեսնել- ի՞նչ անել

Առաջադրանք 4. Առաջին տողի բառերը համապատասխանեցրու երկրորդ տողի բառերին, գրիր՝ ով ինչ է անում

  1. Աքաղաղ, խոզ, կով, այծ, առյուծ, հավ, կատու, շուն, օձ
  2. Սողալ, մկկալ, հաչել, բառաչել, մլավել, մռնչալ, խռխռալ, ծուղրուղու կանչել, կչկչալ,

Աքաղաղ ծուղրուղու

Խոզ խռխռալ

Կով բառաչել

Այծ մկկալ

Առյուծ մռնչալ

Հավ կչկչալ

Կատու մլավել

Շուն հաչել

Օձ սողալ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *