Առաջադրանքներ

1. Լրացրու՛ բաց թողնված տառերը

Կեսօրին Վարդանը վճռական քայլերով գնաց այգի: Ձմեռ էր, ոտքերի տակ անդադար ճռճռում էր սառած ձյունը: Համատարած սպիտակություն էր: Առատորեն թափվող մանրիկ ձյունը դադարեց: Դեղձենիները պատվել էին ձմեռային շղարշով: Լռության մեջ մեղմորեն շնչում էր գեղեցիկ բնությունը: Այգու խորքում գտնվող տնակի անկյունում անօգնական պառկած էր մի սև շնիկ:

2. Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր հետևյալ հարցերին

Ա. Ինչպիսի՞ ձյուն էր թափվում

Պատասխան՝ մանրիկ

Բ. Որտե՞ղ էր գտնվում տնակը

Պատասխան՝ անտառի խորքում

3. Ի՞նչ է նշանակում շղարշ

Պատասխան՝ ծածկ

4. Ո՞ր բառն է ցույց տալիս իր

ա. Մանրիկ

բ․ Ձյուն

գ. Գեղեցիկ

դ. Թափվել

5. Տեքստից առանձնացրու՛

Պարզ բառեր՝ քայլ, այգի, ձմեռ, ոտք, ձյուն, շղարշ, այգի, անկյուն։

Ածանցավոր բառեր՝ վճռական, անդադար, սառած, սպիտակություն, առատորեն, մանրիկ, դեղձենի, ձմեռաին, լռություն, գեղեցիկ, բնություն, մեղմորեն, խորք, տնակ, անօգնական, շնիկ։

6. Առանձնացրու՛ այն բառերը, որոնց գրության մեջ կա օ

Պատասխան՝ կեսօր, անօգնական

7. Դուրս գրի՛ր այն բառերը, որոնց մեջ տար էր բաց թողնված

Պատասխան՝ կեսօր անդադար, առատորեն, դեղցենի, անօգնական, պառկած։

8. Առանձնացրու՛ այն բառերը, որոնք ցույց են տալիս գործողություն

Գնալ, ճռճռալ, թափվել, դադրել, պատվել, շնչել, պառկել։