Իմ կարդացած գրքերը

Ես սիրում եմ կարդալ հեքիաթներ, բայց ավելի շատ կարդում եմ հանրագիտարան, որովհետև այնտեղից շատ բաներ եմ սովորում։ Հանրագիտարանից կարդացել եմ տիեզերքի, աստղերի, մոլորակների, երկիր մոլորակի, անձրևի, կայծակի, պտտահողմի, հրաբուխների, բույսերի, կենդանիների, դինոզավրերի, մարդու ու նրա մարմնի ու էլի շատ բաների մասին։ Ես իմ ընկերներին խորհուրդ կտամ ամպայման կարդալ հանրագիտարան, որովհետև շատ հետաքրքիր ու նոր բաներ ես իմանում։ Վերջում նաև հանրագիտարանի նկարը կտեղադրեմ, որ հեշտ գտնեք։
Հիմա կադում եմ իմ ամենասիրած <<Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը>> գիրքը։ Ես սկզբում նայել եմ ֆիլմը ու այնքան շատ եմ հավանել, որ որոշել եմ գիրքն էլ կարդալ։

Ինչու հանրագիտարան․ Խրթին հարցեր՝ փայլուն պատասխաններ - Bookmarket

Ճամփորդություն դեպի ճամբար

Ես գնացել էի վեցօրյա ճամբար Սևանում։ Այնտեղ առանձին սենյակներ կային աղջիկների և տղաների համար։ Այնտեղ, երբ արթնանում էինք ես միանգամից գնում էի պետքարան, լվացվում, ատամներս լվանում։ Երբ բոլորն արթնանում էին, գնում էինք մարզվելու, հետո գնում էինք հաց ուտելու։ Հետո խաղեր էինք խաղում։ Մի անգամ երեկոյան ես մենակով դրսում էի ու այնտեղի մեծերը ինձ խաղեր տվեցին, որ բոլորին բաժանեմ։ Ես մտա ներս և բոլորին տվեցի մի հատն էլ ես վերցրեցի։

Մաթեմատիկական գործունեության ամփոփում

  1. Մաթեմատիկական որևէ հետաքրքիր, տրամաբանական խնդիր . անհրաժեշտ է ներկայացնել խնդիրը և խնդրի լուծումը
  2. Մաթեմատիկական որևէ զարգացնող խաղ (նաև օնլայն) . անհրաժեշտ է ներկայացնել խաղը, պատմել խաղի մասին՝ կանոններ, նպատակ և այլն
  3. Պատումի տեսքով ներկայացնել ֆլեշմոբերին իր և ընտանիքի անդամների մասնակցությունը

1․ Հարավային դպրոցում դպրոցականները ծաղիկներ էին տնկում։ 1-ին դասարանցիները տնկեցին 47 ծաղիկ, 2-րդ դասարանցիները՝ 4 անգամ շատ։ 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանցիները միասին, տնկեցին 444 ծաղիկ։ Քանի՞ ծաղիկ տնկեցին 3-րդ դասարանցիները։

Լուծում
1 47×4=188
2 188+47=235
3 444-235=209

Պատ․՝ 209 ծաղիկ տնկեցին 3-րդ դասարանցիները

2․ Ես շատ եմ սիրում սուդոկու խաղը։ Խաղի մասին պատմել է ընկեր Արաքսը։ Հետո մենք մի քանի օր խաղացինք դասարանում ու սուդոկույի մրցում կազմակերպեցինք։ Ես էլ մրցւմների ժամանակ գրավեցի 2-րդ տեղը, նվեր ստացա ու շատ ուրախ էի։

Սուդոկու խաղի նպատակն է լրացնել բոլոր ազատ վանդակների թվերը ճիշտ։ խաղում կա 9 քառակուսի, որոնց մեջ պետք է լրացնել 1-9 թվերը։ Այդ 9 քառակուսիները միասին կազմում են մեկ մեծ քառակուսի, որի ազատ վանդակները պետք է լրացնել 1-9 թվերով այնպես, որ թվերը չհամընկնեն ոչ հորիզոնական, ոչ ուղղահայաց։

3․ Ես շատ եմ սիրում մաթեմատիկայի ֆլեշմոբները։ Անում եմ մայրիկիս հետ, որովհետև մի քիչ դժվարանում եմ։

Interview with Ronaldo

Interviewer: Hello Ronaldo

Ronaldo: Hi

Interviewer: Please tell me about a typical day in your life.

Ronaldo: I get up very early at 6 o’clock. I have a shower, I get dressed and I have breakfast. I eat healthy food. Then I go to football training.

Interviewer: How long do you have training?

Ronaldo: As I am a professional sportsman, I train till 6 o’clock. My training starts at 8 o’clock. We have lunch at 1 o’clock. Then we continue our training.

Interviewer: What do you do after training?

Ronaldo: I meet my friends or my parents. I like to have dinner with them.

Interviewer: Thank you, Ronaldo that’s a busy day.

Ճամփորդությունների ամփոփում

Ես 3-րդ ուսումնական տարում մասնակցել եմ կազմակերպված բոլոր ճամփորդություններին ու մեկ անգամ ամառային եռօրյա ճամբարի։ Հիմա կպատմեմ բոլոր ճամփորդությունների մասին։

Թուխ Մանուկ վանքի բարձունքի հաղթահարում

Առաջին ճամփորդությունը դեպի Թուխ մանուկ վանքն էր, որտեղ հաղթահարել ենք բարձրունք։ Այնտեղ ուսումնասիրեցինք վանքի պատմությունը, իմացանք ինչպես է առաջացել վանքի անունը։ Եկեղեցում երգեցինք, դուրս եկանք, մեր ուտելիքներներով կիսվեցինք ու վերադարձանք դպրոց։

Պլանետարիում

Մեր ամենահետաքրքիր ճամփորդություններից մեկը Պլանետարիում այցելությունն էր։ Մենք մտանք պլանիտարիում և պառկեցինք հարմարավետ բարձ-աթոռների վրա, վերև նայեցինք, լույսերը անջատվեցին և սկսվեց հետաքրքիր պատմություն աստղերի ու մեր մոլորակների ստեղծման մասին։ Երբ դուրս եկանք Պլանիտարիումի կորքըկար այգի և այնտեղ գնացինք և մեր ուտելիքները հանեցինք, ինչպես միշտ հյուրասիրեցինք մեր ընկերներին ու վերադարձանք։

‌Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Նոյեմբեր ամսին այցելել ենք Կոմիտասի թանգարան-ինսիտուտ։ Ծանոթացել ենք Կոմիտասի կյանքին, նրա երաժշտական գործունեությանը։

<<Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները>> ներկայացման դիտում Խամաճիկների պետական թատրոնում

Ձմռանը գնացել էինք Խամաչիկների թատրոն՝ <<Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները>> ներկայացումը նայելու։ Ներկայացումը շատ հետաքրքրիր էր։ Շատ լավ օր ունեցանք, վերջում Ձմեռ պապիկը եկավ։

‌Ազգային խաղեր, քաղաքային քայլք

Այս ճամփորդության ժամանակ գնացել ենք Կասկադ, հետո քայլել Մոսկվա կինոթատրոն, որտեղ նայել ենք <<Կոշկավոր կատվի արկածները>> մուլտֆիլմը։

‌Ձմեռային խաղեր Ջրվեժի անտառապարկում

Փետրվարին գնացել էինք Ջրվեժի անտառապարկ, քանի որ շատ ձյուն էր եկել։ Մենք այնտեղ ձնագնդիկ խաղացինք, մեծ ձնեմարդ սարքեցինք և սահնակով սահեցինք։ Ես ձնեմարդու կողքը ձնագնդիկներից սարքել էի մեծ դղյակ։ Ձնագնդիկները իրար վրա էի շարում, ամրացնում և փայտով սիրունացնում։ Հոտո հաց կերանք ու շարունակեցինք խաղալ։ Շատ լավ օր ունեցանք։  

Արզական՝ Սուրբ Նեղուցի վանք․ բարձունքի հաղթահարում

Իմ ամենասիրելի ճամփորդությունը՝ ‌Արզականի Սուրբ Նեղուցի վանք այցելությունն էր ու բարձունքի հաղթահարումը։ Մենք ճանապարհին մոլորվեցինք, բայց հետո կողմնորոշվեցինք ու գտանք ճիշտ ճանապարհը։ Երբ որ հասանք շատ էինք հոգնել, բայց սիրով հաղթահարեցինք բարձրունքը ու գնացինք եկեղեցի։ Եկեղեցու պատերին կային հին գրվածքներ, որոնք կարդացինք։ Հետո դուրս եկանք եկեղեցուց, երգեցինք, հետո հանեցինք մեր  ուտելիքները և միմյանց հյուրասիրելով կերանք։ Այնուհետև պատմեցիքն <<Անխելք մարդը>> հեքիաթը ու վերադարձանք դպրոց։ Շատ ուրախ ու հետքարքիր ժամանակ ունեցանք։

Ըստ ինձ մեր ճամփորդությունները մեզ տալիս են նոր գիտելիքներ, սովորում ենք բարձրունքներ հաղթահարել միասին ու պատրաստվում ենք ավելի դժվար ճամփորդություններ հաղթահարելուն։ Ճամփորդությունները մեզ ավելի են մտերմացնում ու սովորում ենք օգնել իրար ու կիսվել մեր ուտելիքներով։

Կուզեի ճամփորդությունների ժամանակ խաղեր խաղայինք։ Կուզեի երբեմն մեր մայրիկներն էլ մասնակցեին մեզ հետ։

Ես շատ ուրախ եմ, որ մենք այսքան ճամփորդում ենք դասարանով ու լավ ժամանակ անց կացնում միմյանց հետ։