Ս, Դ, Ն, Ը մասնիկների գործածությունը

Սդնը մասնիկները (հոդեր) կարևոր մասնիկներ են մեր գրավոր կամ բանավոր խոսք ճիշտ և գեղեցիկ կազմելու համար:

Ը-ի և Ն-ի մասին

Հիշի՛ր. բաղաձայնով վերջացող բառերին ավելանում է ը, ձայնավորով վերջացողներին՝ ն մասնիկը։

Օրինակ՝ տետրը, առուն, թավան, գնդակը

Կարևոր է հիշել՝ նախադասության մեջ մեզ կարող է հուշել հաջորդող բառի առաջին տառը: Օրինակ եթե հաջորդ առը սկսվում է ձայնավորով, ապա նախորդող բառին պետք է ավելացնենք ն մասնիկը, բաղաձայնի դեպքում՝ ը մասնիկը:

Հիշել հայերենի ձայնավորները՝ ա, ի, ու, օ(ո), է (ե), ը

Առաջադրանք 1

Հետևի՛ր օրինակին և կատարիր առաջադրանքը

Աղջիկ(ը, ն) գեղեցիկ է- աղջիկը գեղեցիկ է

աղջիկ(ը, ն) արթնացավ- աղջիկը արթնացավ

  1. Ծաղիկ(ը, ն) ծաղկեց- Ծաղիկը ծաղկեց

Ծաղիկ(ը, ն) անուշաբույր է- Ծաղիկն անուշաբույր է

  • Արև(ը, ն) մայր մտավ- արևը մայր մտավ

Արև(ը, ն) անցավ սարի ետևը- արևն անցավ սարի ետևը

  • Առվակ(ը, ն) քչքչում է- առվակը քչքչում է

Առվակ(ը, ն) ասաց ձկնիկին- առվակն ասաց ձկնիկին

  • Տնակ(ը, ն) փայտից է- տնակը փայտից է

Տնակ(ը, ն) կառուցեցին- տնակը կառուցեցին

  • Գիրք(ը, ն) հետաքրքիր է- գիրքը հետաքրքիր է

Գիրք(ը, ն) այսօր կարդացի- գիրքն այսօր կարդացի

  • Հեքիաթ(ը, ն) ընթերցեցի- հեքիաթն ընթերցեցի

Հեքիաթ(ը, ն) ուսուցողական է- հեքիաթն ուսուցողական է

Հեքիաթ(ը, ն) պատմեցի- հեքիաթը պատմեցի

Առաջադրանք 2

Բառերին ավելացրու ն կամ ը մասնիկները

Սարը, քարը, մուկը, տղան, տարին, բարին, մկրատը, թատրոնը, առաջադրանքը, թավան, բուն, ձուն, ջուրը, թուրը, Ալիսան,արևը, կատուն, կիթառը, պիցցան, տոլման, գդալը, գաթան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *