1 / 2

In a deep forest there lives a goat. She has a lovely black kiddy. Every day she leaves the kiddy at home and goes to the field to graze. In the evening she comes home, knocks at the door and calls:  

Black kiddy,

Lovely sonny,

I have walked over the hill and dale,

I have made sweet milk for you,

Open the door let me in,

And I will give(կտամ քեզ) you sweet, sweet milk,

Black kiddy,

Lovely sonny!

The kiddy jumps to his feet and opens the door. Mother goat gives him milk and goes to the field to graze again.  

The wolf sees all this and one evening he comes up, knocks at the door and calls in his harsh voice:  

Black kiddy,

Lovely sonny,

I have walked over the hill and dale,

I have made sweet milk for you,

Open the door let me in,

And I will give you sweet, sweet milk,

Black kiddy,

Lovely sonny!

The kiddy listens and listens and then asks:  

”Who are you? I don’t know you. My mother doesn’t call that way. She has a sweet, soft voice. Go away…..Don’t come here any more”  

The wolf goes away.  

Soon mother goat comes, knocks at the door and calls:  

Black kiddy,

Lovely sonny,

I have walked over the hill and dale,

I have made sweet milk for you,

Open the door let me in,

And I will give you sweet, sweet milk,

Black kiddy,

Lovely sonny!

The kiddy opens the door, drinks his milk and tells his mother about the wolf.  


2 / 2

“Ba, ba, ba, ba dear Blacky….Well done! It is good that you didn’t open(չբացեցիր) the door. It was the wolf(գայլն էր). If he comes again(Եթե նա կրկին գա), shout at him, “If you don’t go away my mother will kill you(քեզ կսպանի) with her sharp horns”.  

Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ»

 Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը: Անծանոթ բառ չեմ գտել։
  2. Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:
  3. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ
  4. ստեղծագործության վերաբերյալ:
  5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:
  6. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:
  7. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:
  8. Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով: սիրտը նվիրել նշանակում է սիրել
  9. Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ: ես կնվիրեյ իմ տատիկին և պապիկիս:
  10. Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ: որովհետև այդ պատմվածքը ասում է որ դու պիտի մարդկանց սիրել և իմ ամենա սիրելի մարդկանց սիրել և հարգել:
  11. Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով:

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ամփոփում ենք 2023-2024 ուստարվա առաջին ուսումնական շրջանը. սեպտեմբեր-դեկտեմբեր:

1․ Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ «մայրենի լեզու» բաժնի հղումը։

Մայրենի լեզու

2. Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր մայրենի լեզվից քանի՞ նյութ ես հրապարակել բլոգում։

35

3. Գրիր սեպտեմբերից առ այսօր կատարած ամենահետաքրքիր ուսումնական նախագծի, աշխատանքի մասին, տեղադրիր նաև հղումը:

Ինձ համար ամենահետաքրքիրը Համո Սահյանի <<Իմ պապը>> բանաստեղծությունն էր ու առաջադրանքները կատարելը, քանի որ ես շատ եմ սիրում իմ պապաիկներին։

4. Մայրենի լեզվի ո՞ր ամիսների ֆլեշմոբներին ես մասնակցել։
սեպտեմբեր, հեկտեմբեր, նոյեմբեր

5. Քանի՞ բառային աշխատանք ես հրապարակել բլոգումդ։ Կցի՛ր աշխատանքիդ էջերի հղումները։

10

6. Ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ես կատարել այս ուսումնական շրջանի ընթացքում։ Նշի՛ր վերնագրերը և կցի՛ր հղումները։

Այց Ավետիք Իսահակյանի տուն թանգարան

Իմ ուսուցիչը

Թթվի անձնագիր

Իմ անունի մասին

Մխիթար Սեբաստացի

Հետաքրքիր փաստեր Կոմիտասի մասին

7. Սեպտեմբերից մինչև հիմա քանի՞ գիրք ես կարդացել, թվարկիր, անպայման նշիր հեղինակի անունը։ Կցիր նաև այդ գրքերի մասին քո բլոգում գրած պատումները։

Գրիմ եղբայրներ Մատնաչափիկը

Խնկո Ապեր Մկների ժողովը

8. Առաջին ուսումնական շրջանի ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ ես սովորել, թվարկիր դրանք և ներկայացրու քեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորիր ընտրությունդ։ Կցիր նաև այդ բանաստեղծությունների հիման վրա քո պատրաստած տեսանյութերը:

Ամենաշատը ես հավանել եմ <<Իմ պապը>> բանաստեղծությունը

Գետակի վրա

Համո Սահյան «Իմ պապը»

«Մայրամուտ»

Քամու համբույրը

Մշուշների շղարշի տակ…

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Կոմիտաս «Աշուն օր»

Աշուն

9. Նշիր քո անհատական ռադիոյի կամ թիվիի վերնագիրը: Տեղադրիր հղումները:

չունեմ

10. Մայրենիի առաջադրանքները կատարելիս տան անդամներից քեզ ո՞վ է օգնում և ի՞նչ հարցում։

Մայրիկս, երբեմն հայրիկս

11. Քո կարծիքով ինչպե՞ս ես աշխատել առաջին ուսումնական շրջանի ընթացքում։

  • լավ եմ աշխատել, կփորձեմ ավելի լավ աշխատել

12. Գնահատի՛ր վարքդ մայրենի լեզվի դասերին։

  • Դասերի ընթացքում անուշադիր եմ, բայց հետո լրացնում եմ բացթողումներս։

3. Ծնողներիդ (մայրիկի կամ հայրիկի) կարծիքով ինչպե՞ս ես աշխատել առաջին ուսումնական շրջանի ընթացքում։

լավ եմ աշխատել, կձգտեմ ավելի լավ աշխատել

14. Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

ոչ մի

15. Աշխատանքը բլոգում տեղադրելիս կցիր այս տարվա ընթացքում արված քո ամենահաջողված լուսանկարը, Paint-ով նկարը։

Ընկերներ ջոկատի մասին

Հունվարի 8 ին սկսվել է մեր ճամբարը։ Ընկերներ ջոկատը ունի կարգախոս. Ընկեներ ենք միասին, կհաղթահարենք ամեն ինչ: Մենք պատրաստել ենք լոգոներ, քվեարկել ենք և ընտրել ենք Սոֆիի և Ալիսայի աշխատանքը: Ծանոթացել ենք ստուգատեսներին՝ դիջիթեք, բնագիտատեխիկական, մարզակական և ազգագրական: Մեր ճամբարում մենք խաղում ենք։