Իմ ուսուցիչը

Իմ սիրելի ուսուցիչը մանկապարտեզի ընկեր Լիլիթն է։ Նա մանկապարտեզում է աշխատում։ Ես, Ալենը և Շուշանը մանկապարտեզից մինչև չորրորդ դասարան ենք եկել, դրա համար ենք մենք լավագույն ընկերներ։ Մանկապարտեզում ընկեր Լիլիթը բոլորին կերակրում էր ու շատ էր սիրում։

Մի անգամ մանկապարտեզում ես ամենաշուտն էի արթնացել ու ընկեր Լիլիթը ինձ խաղալիքներ տվեց, որ խաղամ։

Մանկապարտեզում քնելուց կարոտում էի մայրիկիս ու ընկեր Լիլիթը ինձ գրկում էր ու համբուրում էր, ու ես հանգիստ քնում էի։

Ուզում եմ էլի մանկապարտեզ գնալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *