Քամու համբույրը

Համո Սահյան

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Ու ծիծաղում էր անտառի վրա:

 Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը։ տարուբերվել-տատանվել, շարժվել, ալեկոծվել
    հինավուրց-հին
    դիպչել-բախվել
    ալեկոծվել-ծփալ
  2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:
    Քամու համբույր-քամու կպնել
    Ալեկոծվում էր անտառը հուզված-ուժեղ քամի էր անտառում
    ոսկեզօծված գլուխ-ծառերի տերևները դեղին են դարձել
    Իսկ քամին ուրախ սուլում էր-քամի էր
  3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:
    Անտառում աշուն էր ու քամի
  4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։
    Քամին փչում էր

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:
Աշնանը անտառում տերևների գույներները փոխվում է ու թափվում և ծաղիկները, ծառերը չորանում են։

  1. Հորինի՛ր պատում «Քամին ու տերևը» վերնագրով և հրապարակի՛ր։
    Անտառում աշուն եկավ։ Քամին անձայն մտավ անտառ։ Ծառերից տերևները թափվեցին, բայց մի տերև չընկավ։ Այդ տերևը շատ սիրուն էր։ Մի օր այդ տերևն ընկավ առանց չորանալու և ծառը շատ զարմացավ։ Քամին տեսավ դա և տերևին բարձրացրեց վերև ծառին հրաժեշտ տալու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *