Համեմատում

Երկու թիվ համեմատելիս նախ պետք է հաշվել թվերի նիշերի քանակները: 

Երկու թվերից մեծ է այն թիվը, որի նիշերի քանակը շատ է:

Օրինակ՝  12545>9687

Եթե երկու թվերն ունեն հավասար թվով նիշեր, ապա դրանք համեմատելիս պետք է համեմատել նրանց կարգային թվանշանները՝ ձախից աջ:

– Նախ համեմատել թվերի ամենամեծ (ամենաձախ) կարգում գրված թվանշանները՝

մեծ է այն թիվը, որի ամենամեծ կարգում գրված թվանշանը մեծ է:

Օրինակ՝  32415>29867, քանի որ 3>2

– Եթե թվերի ավագ կարգում գրված թվանշանները հավասար են, ապա պետք է համեմատել հաջորդ ամենամեծ (երկրորդը ձախից) կարգում գրված թվանշանները՝

մեծ է այն թիվը, որի այդ կարգում գրված թվանշանը մեծ է:

Օրինակ՝ 

36415>34867, քանի որ 3=3 և 6>4

– Եթե թվերի երկու ավագ կարգերում գրված թվանշանները հավասար են, ապա պետք է համեմատել հաջորդ ամենամեծ (երրորդը ձախից) կարգում գրված թվանշանները՝

մեծ է այն թիվը, որի այդ կարգում գրված թվանշանը մեծ է:

Օրինակ՝ 36415<36867, քանի որ 3=3, 6=6 և 4<8

Եթե յուրաքանչյուր քայլում թվերի ավագ կարգում գրված թվանշանները հավասար են, ապա այս գործընթացը շարունակում ենք մինչև միավորը:

Եթե թվերի բոլոր թվանշանները հավասար են, ապա այդ թվերը հավասար են:

Օրինակ

ա) 545<1687, քանի որ ձախից եռանիշ թիվ է, իսկ աջից՝ քառանիշ:

 բ) 7545>5687, քանի որ ձախ թվի ավագ նիշը ավելի մեծ է՝ 7>5

 գ) 3542>3539, քանի որ 3=3, 5=5 և 4>3 

դ) 56734>56732, քանի որ բոլոր թվանշանները հավասար են, բացի միավորներից՝ 4>2

Առաջադրանքներ

  1. Համեմատի՛ր. <>=

345  <  4789

2203405  <  225670 

26789  <  26799

15247  < 15274

123     =   123

12374  >  9389

9999  >  1111

59688  >  39687

598678   <  599689

  1. Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

289<295

6734>6645

876989>876949

406789<416989

  1. 23890, 4567, 45, 890584, 456, 3 թվերը դասավորել աճման կարգով:

3. 3, 45, 456, 4567, 23890, 890584

4. 3689, 452, 3698, 12, 156, 569993 թվերը դասավորել նվազման կարգով:

569993, 3689, 452, 156, 12

Լրացուցիչ աշխատանք

  1. Հայկը ձմերուկի համար վճարել է 1400 դրամ, իսկ սեխի համար` 2 անգամ պակաս: Հայկը որքա՞ն է վճարել այդ գնումների համար: 1400:2=700 1400+700=2100
  2. Լուսինեն գնդակի համար վճարել է 1000 դրամ, իսկ պարանի համար 2 անգամ պակաս: Լուսինեն որքա՞ն է վճարել այդ գնումների համար: 1000:2=500
  3. Անին 6 տարեկան է: Մայրիկը 5 անգամ մեծ է Անիից: Քանի՞ տարով է մայրիկը մեծ Անիից: 6×5=30 30-6=24
  4. Արմենը 8 տարեկան է: Տատիկը 7 անգամ մեծ է Արմենից: Քանի՞ տարով է տատիկը մեծ Արմենից: 8×7=56 56-8=48
  5. Պահեստապետը պահեստում եղած 840 կգ շաքարավազից 2- ական կիլոգրամ լցրեց 180 տոպրակների մեջ և ուղղարկեց խանութ։ Որքա՞ն շաքարավազ մնաց պահեստում։840:2=
  6. Վարպետը 300լ խաղողի հյութից լցրեց 2 լ տարողությամբ 75 շիշ։ Մնացած հյութը նա լցրեց 3 լիտրանոց շշերի մեջ։ Քանի՞ 3 լիտրանոց շիշ օգտագործեց նա։
  1. Տրված թվերը ներկայացրեք կարգային միավորների գումարի տեսքով․

Օրինակ՝ 1205=1·1000+2·100+5·1 

  • 236
  • 807
  • 4502
  • 1561
  • 46305
  • 75610
  • 400693
  • 408964

8․ Կարգային միավորների գումարը գրիր թվի տեսքով։

Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532

  • 6· 1000+2·100+4·1
  • 8· 1000+6·100+9·10+7·1
  • 4· 1000+3·10+6·1
  • 7· 10000+3·1000+2·10+5·1
  • 4· 10000+3·100+2·10+4·1
  • 3· 10000+3·1000+2·1
  • 6· 100000+3·100+2·10+5·1

9․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։

10․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։

11.Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։

12․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «5» թվանշան:

13․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 5 , մնացած թվանշանները՝ 9։

14․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

15․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

ա)1

բ)10

գ)10000

դ)200

16․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։