Կոմիտաս «Աշուն օր»

Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։
  2. Բացատրի’ր արտահայտությունները:

վար եկան-իջան

շար եկան-շարվեցին

մաղ տալ- մաղել

շաղ տալ- շպրտել

քող կապել-քողարկել

  1. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։
    Աշնան անձրևի մասին է։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-մարել

  1. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։
    Սևուկ ամպեր վար եկան
    Արյուն-ամպից քող կապեց

Լրացուցիչ աշխատանք

  1. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *