Համո Սահյան «Իմ պապը»

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:

Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, առցանց բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Բնութագրիր պապին: պապը աշխատասեր էր, հոգատար էր, ուժեղ էր, ամեն օր աշխատում էր։
  3. Թվարկիր պապի կատարած աշխատանքները: պապը տնկել էր շիվերը, պապը պայտել էր գյուղի ձիերը, պապը գյուղի պատերը շարել էր, պապը բոլոր կամերը մենակ քարել է, ջրել է իր այգին ու մարգը բահել է։
  4. Պատմի՛ր քո պապիկի կամ պապիկների մասին: Պատումիդ կից հրապարակիր լուսանկարներ: Իմ պապիկի անունը Վիտո է։ Նա 75 տարեկան է։ Նա առավոտյան արթնանում է և աշխատում մինչև գիշեր։ Երբ իմ պապիկը չի գնում գործի մենք իրար հետ գնում ենք հեծանիվ քշելու։ Իմ մյուս պապիկի անունը Գարեգին է, նա մահացել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *