Ծաղիկների երգը

Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.
Արևը.

— Սիրո՛ւն աղջիկ, ի՞նչ ղըրկեմ քեզ։
Աղջիկը.
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։
Արևը.
— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ:
Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,

Շո՜ւտ, դեպի լո՜ւս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցե՛ք
Ու կանչեցե՛ք

Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին։
Ջրերը.
— Վո՛ւշ-վո՛ւշ, վո՛ւշ-վո՛ւշ,
Էս ինչքան, ուշ…
Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,

Քանի՞ քընեք, վե՜ր կացեք, վե՛ր:
Ծաղիկները,
— Բարև՜, բարև՜, կարմի՛ր արև,

Ա՜խ, ի՜նչ լավ է դեպի վերև–
Աղա՜տ, լո՜ւյս, տա՜ք,
Կապո՜ւյտ, հըստա՜կ…
Արևը.
— Սիրո՞ւմ եք ինձ…
Ծաղիկները
— Ա՜խ, էնպես եմ սիրում,

էնպե՜ս,
Էլ առանց քեզ չե՛մ ապրիլ ես…
— Ես քեզ հետ եմ, ուր որ գընաս…
— Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս…
 

  1. Տեղադրի՛ր ի՞նչ կամ ինչո՞ւ հարցում արտահայտղ բառերը:

ինչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
ինչու իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ինչ եմ արել։

  1. Կարդա՛ Հովհ. Թումանյանի «Մանուկն ու ջուրը» բանաստեղծությունը, գտի՛ր հարցական ու պատմողական նախադասությունները:

 Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

— Ես էն սարեն կուգամ մըթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։

Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

-Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր, մեջն այգեպան։

  1. Գտի՛ր բացականչություն արտահայտող բառերը և դի՛ր բացականչական նշանը:

Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս
Մարդու հանգիստ չի տալիս:

Ա՛խ, ի՛նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՛շ-անու՛շ:

Վա՛յ, մայրիկ ջան, տես,
Բակն ու դուռը լի
Ինչքա՛ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Homework

  1. My room is larger than yours.
  2. The white car is the fastest of the three cars.
  3. Watching TV is more interesting than listening to the radio.
  4. He is the smartest boy in his class.
  5. She is richer than me.
  6. They are the fastest runners of all.
  7. Summer is hotter than winter.
  8. Tom is the oldest of all.

  1. The red dress is the most expensive of all.
  2. John is taller than Jim.
  3. A horse is bigger than a cat.
  4. Tina is shorter than her brother.
  5. Luigi is fatter than Anton.
  6. Sally is the most beautiful girl in the class.

Ձոն մայրիկին

Լույսի պես փայլում ես, մայրիկս, դու աննման ես, ինձ ես սիրում,

Ու ամեն ինչ անում ես ինձ համար, ու ես էլ քեզ եմ շատ սիրում,

Սրտիս մեջ դու ես հնչում, ոնց որ իմ սրտի մեջ ապրում ես դու,

Իմ համար հրեշտակ ես դու, երազումս քեզ եմ տեսնում, երազումս էլ ես դու հնչում,

Նայում եմ քեզ ու հիանում, դու իմ համար ամեն ինչ ես,

Եվ իմ մեծ սրտում քեզ եմ պահում, որ տեսնես ինչ եմ գրել քեզ։

73÷3=24

82÷3=27 1մն.

835÷4=208 3մն.

820÷4=205

95÷5=19

132÷5=26 2մն

534÷6=89

940÷6=156 4մն

10÷5=2

11÷5=2 1մն

19÷5=3 4մն

279÷100=2

548÷10=54 8մն

2579÷100=2 579մն

3800÷1000=3 8մն

22000÷1000=22

708÷100=7 8մն

2402÷100=24 2մն

տնային աշխատանք 20 հատ

Արջեր

d5a1d680d5bbd5a5d680

Գորշ և սպիտակ արջերի մասին անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Բևեռային ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:

Իսկ գորշ արջերը լինում են և’ հարդագույն, և’ շագանակագույն, և’ գրեթե` սև:

Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջերն ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:

Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:

Արջը մեղրի սիրահար է, մեղվի խայթոցից անգամ չի վախենա, միայն թե բերանը քաղցրացնի: Աշնանը գազանը հարկադրված է լինում հոգալու հուսալի ապաստանի մասին, ուր կարելի լինի հանգիստ քնել միչև գարուն:Եվ եթե աշնանն արջը բավականաչափ ճարպ չկուտակի, որջում չի փակվի ու ամբողջ ձմեռ ման կգա չարացած ու սոված: Նման «թափառաշրջիկները» վտանգավոր են: Արջի քունը թեթև է: Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:

Հայաստանի անտառներում ապրում է գորշ արջը: Նրա ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն: Արջը ուտում է խոտ, տերևներ, բույսի արմատներ, միջատներ, թռչուն, ձու և այլն:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր սպիտակ և գորշ արջերի մասին պատմող մեկական նախադասություն։
    Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է:
    Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:
  2. Ինչպիսի՞ն է գորշ արջերի արտաքինը։ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն:
  • ականջները սուր են ու փոքրիկ, դունչը՝ կարճ, թաթերը՝ լայն։
  • ականջները երկար են ու մեծ, դունչը՝ տափակ, թաթերը՝ նեղ

3. Ուշադի՛ր կարդա և ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:
  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ չեն ուտում։ Նրանք սնվում են միայն իրենց որսած կենդանիներով։
  • Գորշ արջերը չեն կարողանում որս անել և սնվում են միայն մեղրով ու անտառային հատապտուղներով։

4. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ պատմվում է, թե մայր արջն ինչպես է խնամում իր քոթոթներին։
Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն:

5. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ լողորդներ են սպիտակ արջերը: Դո՛րս գրիր այդ մասին պատմող հատվածը։
Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար արջերի մասին: 

Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է

7. Ի՞նչ է նշանակում «լույս աշխարհ գալ» դարձվածքը։

լույս աշխարհ գալ-ծնվել

8. Գրի´ր կապույտով ներկված բառերի հականիշները։

արտաքին-ներքին

ամենախոշոր-ամենամանր

հուսալի-անհուսալի

վտանգավոր-անվտանգ

9. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

արջեր, ցեղակիցներ

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Քնել», «խնամել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Մարտիրոս Սարյան

Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։
Նրա հայտնի նկարներն են <<Ջրհորի մոտ, շոգ օր>>, <<ամառային տապ, վազող շուն>>, <<ծովափին։ սֆինքս>> <<Քայլող կինը>>։

Հայտնի մարդկանցից Նարտիրոս Նարյանը նկարել է Ավետիք Իսահակյանին, Եղիշե Չարենցին, Հովհաննես Թումանյանին, Հրաչյա Աճառյանին (լեզվաբան), Հովսեփ Օրբելիին (հնագետ), Վիկտոր Համբարձումյանին (աստղաֆիզիկոս) և այլ հայտնի մարդկանց։

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր:
    Բանաստեղծության մեջ շարժումը ավելի շատ եր քան գույնը։
  2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:
    Ես կօգտագործ էի կանաչ, մոխրագույն, դեղին, կապույտ և երկաթի գույները։
  3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
    Ու անդադար գնում էին՝
    Քշված հողմի կատաղությամբ,
    Իրար կպած ու միասին,
    Երկու սև ամպ, երկու սև ամպ…

    ես մտածում եմ, որ երկու սև ամպերը իրար ընկեր էին ու երբեք իրարից չէին բաժանվում։
  4. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:
    Երկու Ընկեր
  5. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:
    Հողմը ուզում էր բաժանել երկու ամպերին, բայց չէր կարողանում, որովհետև նրանք այնքան ուժեղ էին կպած, որ նրանց հողմի համար անհնար էր իրարից պոկել։

28.02

1․Գտիր այն թիվը, որի միավորը 4 է, տասնավորը 2 անգամ  մեծ է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 7, հարյուրավորը՝ 3։

  1. 70384
  2. 37084
  3. 48073
  4. 70324

2․Քանի՞ մետր է  4/5 կմ-ը

  1. 800մ
  2. 1250մ
  3. 4000մ
  4. 450մ

3․Լրացրու նախադասությունը           Անհայտ ․․․  գտնելու համար պետք նվազելիից հանել տարբերությունը։

  1. Հանելին
  2. Բաժանելին
  3. Նվազելին
  4. Գումարելին

4․Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված նվազման կարգով․

5․Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն՝ անհավասարություն ստանալու համար․6տ*ց<6տ500կգ

  1. 4
  2. 6
  3. 400
  4. 5

6․Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը։

  1. 5-ով
  2. 50-ով
  3. 500-ով
  4. 5000-ով

7․9ր20վ արտահայտիր վայկյաններով

  1. 29վ
  2. 920վ
  3. 560վ
  4. 54020վ

8․Գտիր 62 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

  1. 62
  2. 63
  3. 61
  4. 64

9․Արմենը  10 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 5 տարի  հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արմեյնից։ 20

10․Գտիր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ  թվերի գումարից 6-ով մեծ թիվ

999+1000+6=2005