Ծաղիկների երգը

Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.
Արևը.

— Սիրո՛ւն աղջիկ, ի՞նչ ղըրկեմ քեզ։
Աղջիկը.
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։
Արևը.
— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ:
Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,

Շո՜ւտ, դեպի լո՜ւս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցե՛ք
Ու կանչեցե՛ք

Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին։
Ջրերը.
— Վո՛ւշ-վո՛ւշ, վո՛ւշ-վո՛ւշ,
Էս ինչքան, ուշ…
Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,

Քանի՞ քընեք, վե՜ր կացեք, վե՛ր:
Ծաղիկները,
— Բարև՜, բարև՜, կարմի՛ր արև,

Ա՜խ, ի՜նչ լավ է դեպի վերև–
Աղա՜տ, լո՜ւյս, տա՜ք,
Կապո՜ւյտ, հըստա՜կ…
Արևը.
— Սիրո՞ւմ եք ինձ…
Ծաղիկները
— Ա՜խ, էնպես եմ սիրում,

էնպե՜ս,
Էլ առանց քեզ չե՛մ ապրիլ ես…
— Ես քեզ հետ եմ, ուր որ գընաս…
— Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս…
 

  1. Տեղադրի՛ր ի՞նչ կամ ինչո՞ւ հարցում արտահայտղ բառերը:

ինչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
ինչու իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ինչ եմ արել։

  1. Կարդա՛ Հովհ. Թումանյանի «Մանուկն ու ջուրը» բանաստեղծությունը, գտի՛ր հարցական ու պատմողական նախադասությունները:

 Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

— Ես էն սարեն կուգամ մըթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։

Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

-Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր, մեջն այգեպան։

  1. Գտի՛ր բացականչություն արտահայտող բառերը և դի՛ր բացականչական նշանը:

Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս
Մարդու հանգիստ չի տալիս:

Ա՛խ, ի՛նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՛շ-անու՛շ:

Վա՛յ, մայրիկ ջան, տես,
Բակն ու դուռը լի
Ինչքա՛ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *