Հայր Բոնամիի հեքիաթի և Սուտլիկ Որսկանի համեմատութուն

Երկու հեքիաթներն էլ բովանդակությամբ իրար նման էին։ երկու հեքիաթներն էլ որսորդների մասին էին, ուղղակի մեկում 2 որսորդ էին, մյուսում5-6։ Հայր Բոնամիի հեքիաթում երկու շներից մեկը սատկած էր, իսկ միուսի բերանը շունչ չկար, իսկ սուտլիկ որսկանում շուն չկար, բայց նման համեմատություն կար պառավների հետ ։ Հայր Բոնամի հեքիաթում պապիկ կար իսկ սուտլիկ որսկանում երեք տատիկներ։

Interview with Ronaldo

Interviewer: Hello Ronaldo

Ronaldo: Hi

Interviewer: Please tell me about a typical day in your life.

Ronaldo: I get up very early at 6 o’clock. I have a shower, I get dressed and I have breakfast. I eat healthy food. Then I go to football training.

Interviewer: How long do you have training?

Ronaldo: As I am a professional sportsman, I train till 6 o’clock. My training starts at 8 o’clock. We have lunch at 1 o’clock. Then we continue our training.

Interviewer: What do you do after training?

Ronaldo: I meet my friends or my parents. I like to have dinner with them.

Interviewer: Thank you, Ronaldo that’s a busy day.

Ճամփորդությունների ամփոփում

Ես 3-րդ ուսումնական տարում մասնակցել եմ կազմակերպված բոլոր ճամփորդություններին ու մեկ անգամ ամառային եռօրյա ճամբարի։ Հիմա կպատմեմ բոլոր ճամփորդությունների մասին։

Թուխ Մանուկ վանքի բարձունքի հաղթահարում

Առաջին ճամփորդությունը դեպի Թուխ մանուկ վանքն էր, որտեղ հաղթահարել ենք բարձրունք։ Այնտեղ ուսումնասիրեցինք վանքի պատմությունը, իմացանք ինչպես է առաջացել վանքի անունը։ Եկեղեցում երգեցինք, դուրս եկանք, մեր ուտելիքներներով կիսվեցինք ու վերադարձանք դպրոց։

Պլանետարիում

Մեր ամենահետաքրքիր ճամփորդություններից մեկը Պլանետարիում այցելությունն էր։ Մենք մտանք պլանիտարիում և պառկեցինք հարմարավետ բարձ-աթոռների վրա, վերև նայեցինք, լույսերը անջատվեցին և սկսվեց հետաքրքիր պատմություն աստղերի ու մեր մոլորակների ստեղծման մասին։ Երբ դուրս եկանք Պլանիտարիումի կորքըկար այգի և այնտեղ գնացինք և մեր ուտելիքները հանեցինք, ինչպես միշտ հյուրասիրեցինք մեր ընկերներին ու վերադարձանք։

‌Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Նոյեմբեր ամսին այցելել ենք Կոմիտասի թանգարան-ինսիտուտ։ Ծանոթացել ենք Կոմիտասի կյանքին, նրա երաժշտական գործունեությանը։

<<Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները>> ներկայացման դիտում Խամաճիկների պետական թատրոնում

Ձմռանը գնացել էինք Խամաչիկների թատրոն՝ <<Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները>> ներկայացումը նայելու։ Ներկայացումը շատ հետաքրքրիր էր։ Շատ լավ օր ունեցանք, վերջում Ձմեռ պապիկը եկավ։

‌Ազգային խաղեր, քաղաքային քայլք

Այս ճամփորդության ժամանակ գնացել ենք Կասկադ, հետո քայլել Մոսկվա կինոթատրոն, որտեղ նայել ենք <<Կոշկավոր կատվի արկածները>> մուլտֆիլմը։

‌Ձմեռային խաղեր Ջրվեժի անտառապարկում

Փետրվարին գնացել էինք Ջրվեժի անտառապարկ, քանի որ շատ ձյուն էր եկել։ Մենք այնտեղ ձնագնդիկ խաղացինք, մեծ ձնեմարդ սարքեցինք և սահնակով սահեցինք։ Ես ձնեմարդու կողքը ձնագնդիկներից սարքել էի մեծ դղյակ։ Ձնագնդիկները իրար վրա էի շարում, ամրացնում և փայտով սիրունացնում։ Հոտո հաց կերանք ու շարունակեցինք խաղալ։ Շատ լավ օր ունեցանք։  

Արզական՝ Սուրբ Նեղուցի վանք․ բարձունքի հաղթահարում

Իմ ամենասիրելի ճամփորդությունը՝ ‌Արզականի Սուրբ Նեղուցի վանք այցելությունն էր ու բարձունքի հաղթահարումը։ Մենք ճանապարհին մոլորվեցինք, բայց հետո կողմնորոշվեցինք ու գտանք ճիշտ ճանապարհը։ Երբ որ հասանք շատ էինք հոգնել, բայց սիրով հաղթահարեցինք բարձրունքը ու գնացինք եկեղեցի։ Եկեղեցու պատերին կային հին գրվածքներ, որոնք կարդացինք։ Հետո դուրս եկանք եկեղեցուց, երգեցինք, հետո հանեցինք մեր  ուտելիքները և միմյանց հյուրասիրելով կերանք։ Այնուհետև պատմեցիքն <<Անխելք մարդը>> հեքիաթը ու վերադարձանք դպրոց։ Շատ ուրախ ու հետքարքիր ժամանակ ունեցանք։

Ըստ ինձ մեր ճամփորդությունները մեզ տալիս են նոր գիտելիքներ, սովորում ենք բարձրունքներ հաղթահարել միասին ու պատրաստվում ենք ավելի դժվար ճամփորդություններ հաղթահարելուն։ Ճամփորդությունները մեզ ավելի են մտերմացնում ու սովորում ենք օգնել իրար ու կիսվել մեր ուտելիքներով։

Կուզեի ճամփորդությունների ժամանակ խաղեր խաղայինք։ Կուզեի երբեմն մեր մայրիկներն էլ մասնակցեին մեզ հետ։

Ես շատ ուրախ եմ, որ մենք այսքան ճամփորդում ենք դասարանով ու լավ ժամանակ անց կացնում միմյանց հետ։

Ճանապարհորդ Ջեկոն

Հարցեր եւ առաջադրանքներ

1.    Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

կոնդուկտոր – գնացքի աշխատող

զայրանալ – ջղայնանալ

փալաս – կտոր

նեղսրտած – նեղված

ճղճղալ – գոռգոռալ

շվարած – շշմած

սանդուղք – աստիճան

2.    2. Այս դարձվածքները փոխարինի՛ր մեկ բառով.

ձայն ծպտուն չհանել – լռել

իրավունք տալ – արտոնել

վնաս տալ – վնասել

3.    Ո՞վ է պատմում այս պատմությունը. Ճիշտ պատասխանը ընդգծի՛ր.

պառավը

ուղեկցորդը

ճանապարհորդներից մեկը

4.    Ի՞նչ կպատմես շնիկի մասին:

Շնիկը փոքրիկ էր, բայց շատ խելացի էր ու ճարպիկ։ Երբ նրան վագոնից հանեցին նա չտխրեց ու հասկացավ ինչ պիտի անի որ հասնի պառավին ու չկորի։

5.    Արդարացրո՛ւ տատիկին:

Տատիկը գիտեր, որ շունիկին չի կարելի տանել գնացքով, բայց չէր ուզում նեղացներ իր տղային ու ստիպված թաքուն տարավ։

6.    Արդարացրո՛ւ կոնդուկտորին:

Կոնդուկտորը վախենում էր, որ նրան կհանեն աշխատանքից։

7.    Մեղադրի՛ր տատիկին:

Նա գիտեր, որ չի կարելի գնացքով տանել շնիկին ու մեղավոր էր, որ այդպիսի պատմություների մեջ հայտնվեցին։

8.    Մեղադրի՛ր կոնդուկտորին:

Կոնդուկտորը կարող էր սկզբում թողել, որ տատիկը այնպես տանի, որ ոչ մեկ չտեսնի, բայց նա այնքան վատ վարվեց տատիկի ու շունիկի հետ։

9.    Հորինի՛ր. «Ջեկոյի նոր արկածները»

Տատիկը ու շունիկը գնացին այգի և Ջեկոն մոլորվեց, տատիկը լացում էր, իսկ Ջեկոն ուզում էր ծառ բարձրանալ, որ տեսնի որտեղ է տատիկը։ Ջեկոն ինչքան փորձեց չստացվեց, հետո շունը տեսավ մի թռչուն, Ջեկոն ծառին մի քիչ բարձրացավ և թռավ թռչունի ոտքերից բռնվեց ու թռավ ծառին, նայեց տեսավ, որ տատիկը նստած լացում է և թռավ ծառից տատիկի մոտ ու երկուսն էլ շատ ուրախացան, տատիկը պինդ գրկեց Ջեկոյին։

Գրադարանում

Վիլյամ Սարոյան (մաս երկրորդ)

Հարցեր և առաջադրանքներ․

1.    Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:

Իմ կարձիքով, երբ շատ գիրք կարդամ իմ դասարանից ավելի շատ բան կիմանամ։

2.    Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:

Նրանք մի գիրք տեսան, որի մեջ տպած էր մի սիրուն աղջիկ։

3.    Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:

Որովհետև նա մտածում էր նա արդեն կարողանում է կարդալ։

4.    Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:

Արեգը, որովհետև ինձ տեսնելուց Արեգը շատ է ուրախանում Յուլիսիսի պես դեռ կարդալ չի սովորել։

Գրադարանում

Վիլյամ Սարոյան (մաս առաջին)

Հարցեր և առաջադրանքներ

1.    Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:

Լուռ մնալ, գրքերի հետ զգույշ վարվել, չախտոտել, չվազել, ուրիշներին չխանգարել։

2.    Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում։

Լայոնելը գրքերն է դիտում իսկ Յուլիսիսը մարդկանց է դիտում։

3.    Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:

Նա ծեր էր, նա բարի էր որ չջղայնացավ երկու տղաների վրա։

4.    Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:

Իմ կարձիքով գրքերը գիտելիք ստանալու համարեն։

5.    Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:

Լիքը հետաքրքիր ու նոր բաներ սովորելու

6.    Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:

Հարի Փոթեր, Հանրագիտարան, Երեք խոզուկները