Ճանապարհորդ Ջեկոն

Հարցեր եւ առաջադրանքներ

1.    Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

կոնդուկտոր – գնացքի աշխատող

զայրանալ – ջղայնանալ

փալաս – կտոր

նեղսրտած – նեղված

ճղճղալ – գոռգոռալ

շվարած – շշմած

սանդուղք – աստիճան

2.    2. Այս դարձվածքները փոխարինի՛ր մեկ բառով.

ձայն ծպտուն չհանել – լռել

իրավունք տալ – արտոնել

վնաս տալ – վնասել

3.    Ո՞վ է պատմում այս պատմությունը. Ճիշտ պատասխանը ընդգծի՛ր.

պառավը

ուղեկցորդը

ճանապարհորդներից մեկը

4.    Ի՞նչ կպատմես շնիկի մասին:

Շնիկը փոքրիկ էր, բայց շատ խելացի էր ու ճարպիկ։ Երբ նրան վագոնից հանեցին նա չտխրեց ու հասկացավ ինչ պիտի անի որ հասնի պառավին ու չկորի։

5.    Արդարացրո՛ւ տատիկին:

Տատիկը գիտեր, որ շունիկին չի կարելի տանել գնացքով, բայց չէր ուզում նեղացներ իր տղային ու ստիպված թաքուն տարավ։

6.    Արդարացրո՛ւ կոնդուկտորին:

Կոնդուկտորը վախենում էր, որ նրան կհանեն աշխատանքից։

7.    Մեղադրի՛ր տատիկին:

Նա գիտեր, որ չի կարելի գնացքով տանել շնիկին ու մեղավոր էր, որ այդպիսի պատմություների մեջ հայտնվեցին։

8.    Մեղադրի՛ր կոնդուկտորին:

Կոնդուկտորը կարող էր սկզբում թողել, որ տատիկը այնպես տանի, որ ոչ մեկ չտեսնի, բայց նա այնքան վատ վարվեց տատիկի ու շունիկի հետ։

9.    Հորինի՛ր. «Ջեկոյի նոր արկածները»

Տատիկը ու շունիկը գնացին այգի և Ջեկոն մոլորվեց, տատիկը լացում էր, իսկ Ջեկոն ուզում էր ծառ բարձրանալ, որ տեսնի որտեղ է տատիկը։ Ջեկոն ինչքան փորձեց չստացվեց, հետո շունը տեսավ մի թռչուն, Ջեկոն ծառին մի քիչ բարձրացավ և թռավ թռչունի ոտքերից բռնվեց ու թռավ ծառին, նայեց տեսավ, որ տատիկը նստած լացում է և թռավ ծառից տատիկի մոտ ու երկուսն էլ շատ ուրախացան, տատիկը պինդ գրկեց Ջեկոյին։