Բայ

խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողությունը ցույց տվող բառերը կոչվում են բայեր։


Գործողություն ցույց տվող բառերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին:

Գործողություն ցույց տվող բառերը վերջանում են -ել, -ալ մասնիկներով։

Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:

Նախադասության մեջ այդ բառերը  փոփոխվում են:

Առաջադրանք 1

Բառաշարքից առանձնացրեք գործողություն ցույց տվող բառերը

Խաղալ, զանգ, հեռախոս, վազել, երազել, աղջիկ, նայել, գեղեցիկ, թիթեռ, թռչել, թրջել, մտածել, սողալ, սիրել, սեր, գիրք, համակարգիչ, մուտքագրել, նայել

Խաղալ, վազել երազել նայել, թռչել, թռջել, մտածել, սողալ, սիրել, մուտքագրել, նայել

Առաջադրանք 2

Գրի’ր 10 բառ, որոնք ցույց կտան գործողություն

Կարել, լարել, վարել, վազել, հուշել, հորանջել, սիրահարվել, վնասել, ջրել, ընդունել։

Առաջադրանք 3

Մտածել, երազել,  քայլել, երգել, նվագել բառերը օգտագործիր նախադասությունների մեջ

Ես մտածում եմ թե ինչ գրեմ։  

Ես երազում եմ ունենալ լավ խաղալիք։

Իմ փոքր եղբայրը քայլել չի կարողանում։

Մեր տան ճանապարհին ես երգեցի։

Ես գնացի դաշնամուրի դասի և այնտեղ դաշնամուր նվագեեցի։

Առաջադրանք 4

Հետևյալ բառերը դարձրու գործողություն ցույց տվող բառեր

Վազք, միտք, քայլ, շունչ

Վազել, մտածել, քայլել, շնչել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *