Մայրենի

Հ. Սահյան

Քո ձյունագեղ բարձունքից
Արևի հոտ է գալիս,
Աղբյուրներիդ արցունքից
Արևի հոտ է գալիս:

Փռվել է մութն անտառին,
Բռնել է ձոր ու կածան,
Բայց մամուռից ու սունկից
Արևի հոտ է գալիս:

Քարանձավներն են քրտնել
Ամայության սարսուռից,
Բայց նրանց քիվ ու քունքից
Արևի հոտ է գալիս:

Գիշերային իմաստուն
Առասպելի մեջ քնած
Քարափիդ ծերպ ու ծունկից
Արևի հոտ է գալիս….

Բացատրիր բառերը

ձյունագեղ-ձյունով գեղեցկացած, ձյունապատ, ձյունազարդ

բարձունք-բարձր տեղ, սար

կածան-ճանապար

քարանձավ-ժայռի մեջ փորված հատված

սարսուռ-դող

ամայի-դատարկ

քիվ-տանիքի դուրս ցցված մասը

քունք-ճակատի ու ականջի արանքի հատվածը

առասպել-առակ

քարափ-քարերով ափ

ծերպ-ճեղք, փոքր անցք

Իմ սուրբ հայրենիք

Շիրազ

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

ճեղքել-ճղել դուրս գալ

բոց-կրակից թռչող մասնիկներ

խոցել-զենքով կամ ծակող գործիքով վերք հասցնել, վիրավորել

փառք-պատիվ

բիծ-հետք

նախադասություն

Ես ուրախ եմ

Դու ուրախ ես

Նա ուրախ է

Մենք ուրախ ենք

Դուք ուրախ եք

Նրանք ուրաք են

Բառերի այն խունբը, որն իմաստ է արտահայտում կոչվուն է նախադասություն։

Նախադասության վերջում դրվում է վերջակետ։

Նախադասության մեջ մտնող բառերը կոչվում են նախադասության անդամներ։

եռանիշ թվերի համեմատում

2 եռանիշ թվերի մեծ է որ այն որի հ

2. թե հայուրավորներ հավասար են ապա մեծ։

3. Եթե երպ եռանիշ թվեր հայուրավորները և տասնավորները հավասար են, ապա մեծ է այն թիվը որի միավորն է մեծ։

230< 550

400<430

320<360

310<318

350<450

270>290

200<600

555=555

310>23

1222>43

2222>33

1111<2222

3233>122

2121>333

3333>23

34<333

9999>6666

Կույրերի կարծիքը

Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

  • Առակը համառոտ պատմի՛ր:

Երեք կույր մարդ ճանապարհին հանդիպեցին փղին ամեն մեկը

կպավ փղի մի հատվածին և ամեն մեկը իր մտածածն ասեց

ու սկսեցին կռվել և ոչ ոք էլ չիմացավ, որ փիղ է։

  • Ի՞նչ է սովորեցում առակը:

Կարծիք կազմելուց առաջ պետքե լսել բոլորին։

  • Պատմի՛ր կույրերի մասին:

Կույրեր իրար չէին լսում և չեին հավատում։

  • Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:

Սիրելի՛ կույրեր, խնդրում եմ իրար լսել ու հավատալ։

  • Առակի համար նոր ավարտ հորինի՛ր:

Կույրերը իրար լսեցին ու սկսեցին մտածել ինչը կարող է լինել պատի, կոճղի, օձի ու պարանի նման, հետո նկատեցին, որ այդ ամենը նաև շարժվում է ու հասկացան, որ մեծ կենդանի է։ Մի քիչ էլ մտածեցին ու հասկացան, որ փղի են հանդիպել։

  • Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

Մեկը պոչին կկպներ, մյուսը՝ մարմնին ու էլի նույն բանը կլիներ, ամեն մեկն իր ասածը կասեր ու չէին իմանա, որ սիրամարգ է։

Մաթեմատիկա

Ներկայացրու 530 թիվը.

530 թիվը եռանիշ, զույգ թիվ է։

530 թվի միավորն է 0, տասնավորը՝ 3, հայուրավորը՝ 5։

530 թիվը պարունակում է 530 միավոր։

530 թիվը պարունակում է 53 տասնյակ։

530 թիվը պարունակում է 5 հարյուրյակ։

530 թվի միավորների կարգում կա 0 միավոր։

530 թվի տասնավորների կարգում կա տասնավոր։

530 թվի հարյուրավորների կարգում կա 5 հարյուրավոր։

Աղյուսակում տեղադրիր հետևյալ թվերը, ըստ կարգերի

856, 237, 886, 154, 501, 193, 999

Հարյուրավորների կարգՏասնավորների կարգՄիավորների կարգ
856
237
886
154
501
193
999

Լուծի՛ր հավասարումը

3x9x5=135

25:5×6=30

42:7×8=48

49:7×7=49

36:6×4=24

40:8×10=50

28:4×7=49

72:9×8=64

81:9×9=81

Կատարիր առաջադրանքը

34×2=64

53×3=159

62×4=248

55×2=110

44×2=88

13×3=39