Կույրերի կարծիքը

Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

  • Առակը համառոտ պատմի՛ր:

Երեք կույր մարդ ճանապարհին հանդիպեցին փղին ամեն մեկը

կպավ փղի մի հատվածին և ամեն մեկը իր մտածածն ասեց

ու սկսեցին կռվել և ոչ ոք էլ չիմացավ, որ փիղ է։

  • Ի՞նչ է սովորեցում առակը:

Կարծիք կազմելուց առաջ պետքե լսել բոլորին։

  • Պատմի՛ր կույրերի մասին:

Կույրեր իրար չէին լսում և չեին հավատում։

  • Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:

Սիրելի՛ կույրեր, խնդրում եմ իրար լսել ու հավատալ։

  • Առակի համար նոր ավարտ հորինի՛ր:

Կույրերը իրար լսեցին ու սկսեցին մտածել ինչը կարող է լինել պատի, կոճղի, օձի ու պարանի նման, հետո նկատեցին, որ այդ ամենը նաև շարժվում է ու հասկացան, որ մեծ կենդանի է։ Մի քիչ էլ մտածեցին ու հասկացան, որ փղի են հանդիպել։

  • Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

Մեկը պոչին կկպներ, մյուսը՝ մարմնին ու էլի նույն բանը կլիներ, ամեն մեկն իր ասածը կասեր ու չէին իմանա, որ սիրամարգ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *