Փոթորիկ

Հարցեր եւ առաջադրանքներ

1.    Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Խարիսխ- ծովի հատակին կառչող ճանկավոր հարմարանք, որ հաստատուն կանգնեցնում Է նավերն ու նավարկության այլ միջոցները:

Չքավոր-աղքատ

Մժեղ-փոքրիկ միջատ

Բարեբախտաբար-բախտի բերմամբ

2.    Առանձնացրո՛ւ ամենաուրախ եւ ամենատխուր հատվածները:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր:

Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

3.    Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:

Եղանակը հրաշալի էր:

Դիլիջանում Եղանակը հրաշալի էր, արևը շողում էր։

Փոթորիկ բարձրացավ:

Սևանում ուժեղ Փոթորիկ բարձրացավ։

Ժողովուրդն ուրախացավ:

Կենդանաբանական այգում ժողովուրդը կապիկներին տեսավ ու ուրախացավ։

4.    Դուրս գրի՛ր հինգ հատ հոգնակի բառեր եւ դարձրո՛ւ եզակի: Օրինակ՝ անտառներ-անտառ

Ծովեր-ծով

Օվկիանոսներ-օվկիանոս

Արկածներ-արկած

Ամպեր-ամպ

Ծառեր-ծառ

5.    Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր եւ լրացրո՛ւ աղյուսակը:

Ինչպիսի՞ Ի՞նչ Ի՞նչ է անում  
 ուժեղ  նավ կարծել
 հրաշալի խարիսխ լողալ
 չքավոր   փոթորիկ ճանապարորդել
 զարմանա կղզի գնալ
 հսկավարունգ  գցել

6.    Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր:

Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր եւ հրապարակի՛ր բլոգում:

«Թռչող կղզին»

Լինում է չի լինում մի կղզի է լինում։ Կղզին շատ հարուստ է լինում, այնտեղ լիքը ոսկիներ կար։ Կղզին խորամանկ էր ու թռչել գիտեր, ով ուզում էր գալ կղզի ու ոսկիները տանել, կղզին միանգամից տեսնում էր ու թռչում էր ուրիշ տեղ։ Մի օր մի մարդ խեղդվում է ծովում ու ծովի ալիքները այս մարդուն ուշագնաց վիճակում շպրտում են այս կղզու ափ ու կղզին չի նկատում։ Այս մարդը ուշքի է գալիս ու ամբողջ ոսկին հավաքում գնում է կղզուց։ Կղզին չի նեղվում, սկսում է շատ աշխատել ու կրկին հարստանում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *