Պարագիծ

Պարագիծը պատկերի ողջ եզրի երկարությունն է։

Պարագիծը նշանակում ենք լատինական P տառով։

Եռանկյան պարագիծը հավասար է նրա բոլոր կողմերի գումարին։

Քառակուսու պարագիծը հավասար է կողմի քառապատիկին։

Խնդիրներ

Խնդիր 1․ Եռանկյան կողմերը հավասար են՝ 15 սմ, 20սմ, 15 սմ։

Գտի՛ր եռանկյան պարագիծը։

Լուծում՝ 15+20+15=50

Պատասխան՝ P=50սմ

Խնդիր 2․ Եռանկյան պարագիծը հավասար է 60 սմ։ Գտիր կողմերի երկարությունը, եթե բոլոր կողմերն իրար հավասար են։

Լուծում՝ 60։3=20

Պատասխան՝ 20սմ

Խնդիր 1․ Քառակուսու կողմը 25 սմ է։ Գտի՛ր քառակուսու պարագիծը։

Լուծում՝ 25×4=100

Պատասխան՝ 100սմ

Խնդիր 2․ Քառակուսու պարագիծը հավասար է 88 սմ։

Գտիր կողմերի երկարությունը։

Լուծում՝ 88։4=22

Պատասխան՝ 22սմ

Գրի՛ր յուրաքանչյուր խնդրից ևս 1 օրինակ։

Խնդիր 1․ Եռանկյան կողմերը հավասար են՝ 17 սմ, 23սմ, 24 սմ։ Գտի՛ր եռանկյան պարագիծը։

Լուծում՝ 17+23+24=64

Պատասխան՝ 64սմ

Խնդիր 2․ Եռանկյան պարագիծը հավասար է 60 սմ։ Գտիր կողմերի երկարությունը, եթե մի կողմը հավասար է 10 սմ, իսկ մյուս 2 կողմերը իրար հավասար են։

Լուծում՝ 60-10=50

                 50:2=25

Պատասխան՝ 25սմ

Խնդիր 3․ Քառակուսու կողմը 13 սմ է։ Գտի՛ր քառակուսու պարագիծը։

Լուծում՝ 13×4=52

Պատասխան՝ 52սմ

Խնդիր 4․ Քառակուսու պարագիծը հավասար է 120 սմ։

Գտիր կողմերի երկարությունը։

Լուծում՝ 120։4=30

Պատասխան՝ 30սմ