Լուսին

Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.000 կմ է։ Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները: Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Լուսինն ավելի փոքր է Երկրից, տրամագծով գրեթե 4 (տրամագիծը՝ 3.476 կմ), ծավալով՝ 49 անգամ։ Լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ՝ Երկրի ձևավորումից անմիջապես հետո։ Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ օդից ու ջրից: Նրա մակերևույթի ջերմաստիճանը ցերեկը հասնում է մինչև +120օC-ի, իսկ գիշերը՝ մինչև -163օC-ի: Լուսնի մակերևույթը գրեթե ամբողջությամբ պատված է խառնարաններով, որոնց մեծ մասն առաջացել է, երբ միջմոլորակային տարածությունից նրա վրա են ընկել քարե կամ մետաղե երկնային մարմիններ՝ երկնաքարեր: Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսին) և ընդհակառակը: Եթե Լուսինը գտնվում է Արագակի ու Երկրի միջև, ապա մենք այն առհասարակ չենք տեսնում: Լուսնի վրա ծանրության ուժը 6 անգամ ավելի փոքր է, քան Երկրի վրա:
Լուսինը միակ երկնային մարմինն է, ուր մարդը ոտք է դրել։